Հասարակություն Կարևոր

Ինչպես առողջապահական ծախսերից գումարի վերադարձ ստանալ. Ավանեսյան

Vika B. 262 դիտում
Ինչպես առողջապահական ծախսերից գումարի վերադարձ ստանալ. Ավանեսյան

Խրախուսում ենք, որ ընտանիքում ծնողները ծախսերն իրականացնելիս ուշադիր լինեն, որպեսզի կարողանան հետ վերադարձ ունենալ: Այս մասին  հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։


«Եթե ընտանիքից երկու հոգի աշխատում և եկամտահարկ են վճարում, ապա նրանք միայն առողջապահական ծախսերի համար կարող են ստանալ ընդհանուր առմամբ 100 հազար դրամի վերադարձ:


Առողջապահական ծախսերի համար՝ 50 հազար դրամ, կրթական ծախսերի համար՝ 100 հազար դրամ, բայց ընդհանուր ոչ ավելի, քան 100 հազար դրամ։ Ծախսերից յուրաքանչյուրի համար կա առանձին շեմ, բայց դրանց գումարը չպետք է գերազանցի 100 հազար դրամը»,- ասել է Ավանեսյանը:


Նա հորդորեց առողջապահական ծառայություններից օգտվելիս վճարել անկանխիկ և վերցնել հաշվարկային փաստաթուղթ։


«Ցանկացած անձ, ով աշխատում և եկամտահարկ է վճարում, լրացնում է հայտարարագիր, նա կարող է ապահովագրական ընկերությունից ստանալ ձեռք բերված փաթեթի արժեքից 50 հազար դրամի չափով ծախսի վերադարձ»,- հավելել է Առողջապահության նախարարը։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250