Հասարակություն

Երևանում կտեղադրվեն ավտոմատ դիտակայաններ

Julya 7,908 դիտում
Երևանում կտեղադրվեն ավտոմատ դիտակայաններ

Մթնոլորտային օդի որակի մոնիթորինգի համակարգի արդիականացման նպատակով՝ պետական ֆինանսավորմամբ ձեռք են բերվել օդի որակի մոնիթորինգի երկու ավտոմատ դիտակայաններ։ Այս մասին ասել է «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը՝ Օդերևութաբանության համաշխարհային օրվան և ՀՀ-ում Անտառագետի, Ջրաբանի, Օդերևութաբանի օրվան նվիրված հանդիսավոր նիստում ներկայացնելով 2024 թվականի արդյունքները։


«Դիտակայաններն արդեն գտնվում են Երևանում։ Ներկայումս Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ ընթանում են տեղանքի  նախապատրաստական աշխատանքները, որից հետո կտեղադրվեն և կհանձնվեն շահագործման։ Շահագործումը նախատեսվում է 2025 թվականի 1-ին եռամսյակում»,-տեղեկացրել է Ազիզյանը։


Նա հավելել է, որ  նախատեսվող այս արդիականացումը հնարավորություն կընձեռնի իրական ժամանակում ճշգրիտ չափել օդի հիմնական աղտոտիչները (ներառյալ փոշու մասնիկները՝ PM2․5 և PM10, ազոտի և ծծմբի երկօքսիդները, ածխածնի մոնօքսիդը, գետնամերձ օզոնը):

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250