Քաղաքականություն

Սա Թուրքիայի իրականությունն է. Էրդողան

Mariam Z. 1 րոպե 399 դիտում
Սա Թուրքիայի իրականությունն է. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոսել է երկրում հաճախակի դարձած երկրաշարժերի մասին։


«Երկրաշարժերը մեր երկրի իրականությունն են, և գալիք երկրաշարժերը կանգնեցնել հնարավոր չէ։ Սակայն կարելի է վերջ տալ կորուստներին և կառուցել ամուր կառույցներ։ Դրա համար մենք պետք է ըմբռնումով մոտենանք հարցին՝ հաշվի առնելով ամբողջական պատկերը։ Դարի աղետը, որն ազդեց 11 նահանգների վրա (2023 թվականի փետրվարին. խմբ.), մեզ ցույց տվեց, որ կարելի է կանխել աղետը», - ասել է Էրդողանը չճանաչված Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունից վերադառնալուց հետո։


Հիշեցնենք` ապրիլի 23-ին Մարմարա ծովում՝ Ստամբուլի ափերի մոտ, 6,2 մագնիտուդով երկրաշարժ էր տեղի ունեցել, որին հաջորդել էին հետցնցումներ։ Բնական աղետի հետևանքով տուժել էր 236 մարդ։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250