Հասարակություն

Մի օր Երկրի վրա կյանքը կոչնչացվի. Մարսը կյանքի ապահովագրություն է. Մասկ

Vika B. 1 րոպե 473 դիտում
Մի օր Երկրի վրա կյանքը կոչնչացվի. Մարսը կյանքի ապահովագրություն է. Մասկ

Մարսի վրա բնակավայրերի ստեղծումը կփրկի մարդկությանը Երկրի վրա հնարավոր աղետներից և կապահովի նրա գոյատևումը ապագայում։ Այս մասին  Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է Իլոն Մասկը:


«Մարսը կոլեկտիվ կյանքի ապահովագրություն է։ Կգա մի օր և Երկրի վրա կյանքը կոչնչացվի աստիճանաբար ընդարձակվող Արեգակի կողմից», – ասել է նա։


Նրա խոսքով՝ մարդկությունը պետք է դառնա «բազմամոլորակային քաղաքակրթություն», քանի որ Երկիրը, ի վերջո, «կայրվի»։


Գլխավոր խնդիրը Մարսի վրա քաղաք ստեղծելն է, որի ենթակառուցվածքները կլինեն լիովին ինքնաբավ։



Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250