Հասարակություն

ՌԴ-ում արհեստական բանականության միջոցով սպանություններ են բացահայտվել

Julya 439 դիտում
ՌԴ-ում արհեստական բանականության միջոցով սպանություններ են բացահայտվել

Արհեստական ​​բանականության (AI) ալգորիթմներն օգնել են բացահայտել աղմկահարույց հանցագործություններ, այդ թվում՝ լրագրող Դարիա Դուգինայի և ռազմական թղթակից Վլադլեն Թաթարսկու սպանությունները: Այս մասին Սանկտ Պետերբուրգում հայտարարել է Ռուսաստանի Քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը:


Նրա խոսքով, արհեստական բանականության ալգորիթմները օգնել են նաև բացահայտել գրող Զախար Պրիլեպինի դեմ մահափորձ կատարած անձանց և հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովի դեմ նմանատիպ հանցագործության պատրաստումը։


29-ամյա Դուգինան մահացել է 2022 թվականի օգոստոսի 20-ի երեկոյան, երբ նրա մեքենան պայթեցվել է Մոժայսկի մայրուղու վրա՝ Մոսկվայի մարզի Օդինցովո շրջանի Բոլշիե Վյազեմի գյուղի մոտ։ 


40-ամյա Թաթարսկին մահացել է 2023 թվականի ապրիլի 2-ին։ Սանկտ Պետերբուրգի սրճարաններից մեկում ստեղծագործական հանդիպման ժամանակ ահաբեկիչ Դարիա Տրեպովան Թաթարսկուն հանձնել է արձանիկի տեսքով քողարկված ինքնաշեն պայթուցիկ սարքը (IED), որը գործի է դրվել մի փոքր ուշ։ Միջոցառման 52 մասնակից վիրավորվել է։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250