Հասարակություն

Անչափահասի նկատմամբ սեռական ոտնձգություն կատարած օտարերկրացին ձերբակալվել է

Julya 453 դիտում
Անչափահասի նկատմամբ սեռական ոտնձգություն կատարած օտարերկրացին ձերբակալվել է

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մայիսի 22-ի ժամը 14.15-ին, մայրաքաղաքի Վազգեն Սարգսյան փողոցում հայտնաբերվել և վարչություն է տեղափոխվել 12 տարին չլրացած անձի նկատմամբ սեռական հարաբերություն կամ սեքսուալ բնույթի այլ գործողություններ կատարելու մեղադրանքով հետախուզվող 59-ամյա օտարերկրյա քաղաքացի: Այս մասին հայտնում են ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից: 


Նշվում է, որ տղամարդու նկատմամբ խափանման միջոց էր ընտրված կալանքը։


Նա ներկայացվել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։



Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250