Պատահարներ Կարևոր

Վնասված տանիքներ, տապալված ծառեր. քամու հետևանքով գրանցվել են արտակարգ դեպքեր

Mariam Z. 702 դիտում
Վնասված տանիքներ, տապալված ծառեր. քամու հետևանքով գրանցվել են արտակարգ դեպքեր

Գրանցվել են քամու հետևանքով արտակարգ դեպքեր․ բոլոր դեպքերին Փրկարար ծառայությունը սահմանված կարգով իրականացնում է արձագանքում: Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ՓԾ-ից:


«Հունիսի 14-ին, ժամը 19:30-ից սկսած մարզային ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել, որ Արագածոտնի, Լոռու, Շիրակի մարզերում դիտվել է քամու ուժգնացում՝ 17-32 մ/վ արագությամբ, ինչի հետևանքով վնասվել են տան և վարչական շենքերի տանիքներ, տապալվել ծառեր՝ վնասելով մոտակայքում կայանած ավտոմեքենաներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250