Հասարակություն

Երևանի բիզնես կենտրոններից մեկից միլիոնավոր դրամների գումարներ են հափշտակել

Marine 1,389 դիտում
Երևանի բիզնես կենտրոններից մեկից միլիոնավոր դրամների գումարներ են հափշտակել

Երևանի բիզնես կենտրոններից մեկի գրասենյակային տարածքում մի խումբ անձինք խաբեությամբ միլիոնավոր դրամների գումարներ են հափշտակել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։ Մասնավորապես, խումբը համացանցային զանգեր է կատարել օտարերկրյա պետություններում գտնվող անձանց և առաջարկել իբրև թե շահութաբեր ներդրում կատարել։ Օգտագործելով իրենց կողմից կառավարվող կեղծ ներդրումային հարթակները՝ նրանք համակարգչային տարբեր ծրագրերի օգնությամբ հասանելիություն են ստացել հիմնականում եվրոպական երկրներում բնակվող անձանց հաշիվներին և խնայողություններին։


Ապա բանկային քարտերը կցել են տարբեր վիրտուալ՝ իրենց կողմից կառավարվող հարթակներին, փոխանցումներ կատարել՝ հափշտակելով առանձնապես խոշոր չափերով ֆինանսական միջոցները:


Հափշտակություններից հետո հանցավոր կազմակերպության անդամները ֆինանսական միջոցները փոխանցել են բազմաթիվ կրիպտոդրամապանակների, ապա կանխիկացրել: Այնուհետև կանխիկացված գումարն արտարժույթով բաժանել են կազմակերպության անդամներին, օգտագործել որպես տարածքի վարձավճար և այլն։


Նախաքննության ընթացքում երկու անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում Քրեական օրենսգրքի 318-րդ հոդվածի 1-ին մասով (հանցավոր կազմակերպություն ստեղծելը կամ ղեկավարելը) և 257-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետով (հանցավոր կազմակերպության կողմից առանձնապես խոշոր չափերով կատարված համակարգչային հափշտակությունը)։


Նշենք նաև, որ հանցավոր ծագում ունեցող 100 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250