Հասարակություն Կարևոր

Կարեն Կարապետյանին պատկանող «Ֆլորենս» ռեստորանում քննչական գործողություններ են կատարվում

Mariam Z. 1 րոպե 1,013 դիտում
Կարեն Կարապետյանին պատկանող «Ֆլորենս» ռեստորանում քննչական գործողություններ են կատարվում

«Ֆլորենս» ռեստորանը շարունակում է փակ մնալ՝ քննչական գործողությունների հետևանքով։ Սոցցանցերում լուր հայտնվեց, որ երեկ ՔԿ քննիչները մտել են ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին պատկանող «Ֆլորենս» ռեստորան։ Նախատեսված բոլոր միջոցառումները հետաձգվել են, իսկ երեկ ռեստորանում գտնվող անձանց հեռացրել են այդտեղից։


Քրեական գործը, որով գործողություններ են իրականացվել, կապ չունի ռեստորանի գործունեության հետ, պարզվում է՝ խուլիգանության գործ է։ ՔԿ մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը Auroranews-ին հայտնեց, որ խուլիգանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարվում են քննչական գործողություններ: Բերման ենթարկվածներ և ձերբակալվածներ չկան։ Այս պահին ևս ռեստորանը փակ է։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250