Հասարակություն

Վրաստանի սահմանը հատել չկարողացող կոնյակ արտահանողների վարկերի վճարումները կհետաձգվեն

Marine 1 րոպե 1,423 դիտում
Վրաստանի սահմանը հատել չկարողացող կոնյակ արտահանողների վարկերի վճարումները կհետաձգվեն

Վրաստանի տարածքով տարանցման ձգձգումների պատճառով տուժած հայկական կոնյակ արտահանողների համար կհետաձգվեն 2022–2023 թթ. խաղողի մթերման համար վերցրած վարկերի վճարումները մինչև 6 ամիս: Այս մասին որոշում ընդունվել է  այսօր  ՀՀ կառավարության նիստի ժամանակ:


«Նախագծի ընդունման արդյունքում որոշակիորեն կմեղմվի ներգրավված վարկերի սպասարկման բեռը, տնտեսվարողները հնարավորություն կունենան ծրագրից օգտվելու նպատակով մինչև սեպտեմբերի 1-ը կնքել խաղողի մթերման պայմանագրեր և կատարել խաղողի լրացուցիչ ծավալներով մթերումներ»,– ասված է որոշման հիմնավորման մեջ։


Հիշեցնենք` կոնյակ արտադրողները մայիսի 13-ին բողոքի ակցիա էին կազմակերպել ՀՀ–ում Վրաստանի դեսպանատան դիմաց` դժգոհելով, որ վրացական կողմը խոչընդոտներ է ստեղծում Հայաստանից Ռուսաստան բեռնատարների անցման համար։ Հայ տնտեսվարողները պնդում էին, որ Վրաստանում լաբորատոր փորձաքննության են ենթարկում հայկական կոնյակը, իսկ բեռնատարները ստիպված են մի քանի շաբաթ կանգնել Վրաստանի սահմանային անցակետում։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250