Սպորտ

16-ամյա հայ ֆուտբոլիստը պայմանագիր է կնքել ֆրանսիական ակումբի հետ

Ofelya 1 րոպե 736 դիտում
16-ամյա հայ ֆուտբոլիստը պայմանագիր է կնքել ֆրանսիական ակումբի հետ

16-ամյա հայ կիսապաշտպան Միլան Ղարիբյանը կարիերան կշարունակի Ֆրանսիայում։ Ղարիբյանը պայմանագիր է կնքել ֆրանսիական «Կլերմոն» ակումբի երիտասարդական թիմի հետ։ Պայմանագիրը նախատեսված է 2 տարով՝ մինչև 2027 թվականը։


Անցյալ մրցաշրջանում հարձակողական ոճի կիսապաշտպանը խաղացել է «Օլիմպիկ Ռովենենի» մինչև 17 տարեկանների թիմում, որտեղ դարձել է թիմի առաջատարներից մեկը։


Ղարիբյանը ճանաչվել է Ֆրանսիայի մինչև 17 տարեկանների առաջնության լավագույն կիսապաշտպան E խմբում՝ 2024/25 մրցաշրջանում խփելով 17 գոլ։


«Կլերմոնը» այս պահին հանդես է գալիս ֆրանսիական Լիգա 2-ում․ կայացած 4 տուրերից հետո թիմը, վաստակած 6 միավորով, 7-րդ տեղում է։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Սպորտ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250