Սպորտ

Հայաստանի ազգային հավաքականի մարզիչ Եղիշե Մելիքյանը հայտարարություն է արել

Ofelya 4,113 դիտում
Հայաստանի ազգային հավաքականի մարզիչ Եղիշե Մելիքյանը հայտարարություն է արել

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը Հունգարիայի դեմ ոչ-ոքին դրական արդյունք է համարելու:


«Մեզ համար տարբերություն չկա Պորտուգալիայի դեմ խաղից հետո, թե Իռլանդիայի դեմ խաղից առաջ, թե այժմ: Մենք ունենք մեկ նպատակ` հասնել լավ արդյունքի: Առաջնահերթն առաջիկա հանդիպումն է, ավելի հեռուն դեռ չենք նայում»,- նախախաղային ասուլիսի ժամանակ ասել է Մելիքյանը:


Անդրադառնալով Հունգարիայի հավաքականի առաջատար Դոմինիկ Սոբոսլաիին` Մելիքյանն ընդգծել է, որ նա բարձր որակներ ունեցող ֆուտբոլիստ է, սակայն Հունգարիայի ընտրանու կազմում շատ ֆուտբոլիստներ կան, որոնք կարող են խնդիրներ լուծել:  


«Մենք լավ թիմ ունենք, որը մեծ հավատ ունի, վաղը պայքարելու ենք, քանի որ նվիրված ենք հավաքականին: Մեզ համար Հունգարիայի դեմ խաղում ոչ-ոքին լավ արդյունք կլինի»,- շեշտել է նա:


Հավելենք՝ հոկտեմբերի 11-ին, Երևանի ժամանակով ժամը 20:00-ին Հայաստանի ազգային ընտրանին աշխարհի 2026 թվականի առաջնության եվրոպական գոտու որակավորման փուլի երրորդ տուրում կմրցի Հունգարիայի հետ: Այդ հանդիպումը կկայանա Բուդապեշտի «Պուշկաշ Արենա» մարզադաշտում:  

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Սպորտ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250