Պատահարներ

ՆԳՆ-ն՝ Հրանտ Մարգարյանի որդու մահվան դեպքի մասին

Vika B. 1,774 դիտում
ՆԳՆ-ն՝ Հրանտ Մարգարյանի որդու մահվան դեպքի մասին

Հոկտեմբերի 24-ին ժամը 22:50-ի սահմաններում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Փափազյան 21 շենքի բակում կրակոց է հնչել, և կա վիրավոր։


Փափազյան փողոցից հրազենային վնասվածքով հիվանդանոց տեղափոխված տղամարդը Դաշնակցական գործիչ Հրանտ Մարգարյանի որդին՝ Մխիթար Մարգարյանն է եղել։ Այսօր հայտնի դարձավ, որ Մխիթար Մարգարյանը մահացել է:


Հիշեցնենք՝ Մխիթար Մարգարյանի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական վարույթ:


«Նախնական վարկածով ինքնասպանություն է գործել՝ կրակելով ինքն իր վրա։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, և միակ վարկածն ինքնասպանությունն է, որը հաստատվում է ականատեսների վկայություններով ու տարածքում առկա տեսաձայնագրություններով։ Ատրճանակը հայտնաբերվել է, օրինական է, իմ տեղեկություններով CZ տեսակի ատրճանակն է»,- այս մասին MediaHub-ին հայտնել է ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250