Քաղաքականություն
Օրբանը խնդրել է Հռոմի պապին աջակցել Հունգարիայի ջանքերին
Marine
1 րոպե
63 դիտում
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտնել է, որ հանդիպել է Հռոմի Պապ Լևոն XIV-ի հետ և խնդրել աջակցել Ուկրաինայում խաղաղության հաստատման ուղղությամբ իր երկրի նախաձեռնություններին։ Այդ մասին նա գրել է Facebook-ում՝ հրապարակելով լուսանկարներ հանդիպումից։
«Աշխարհում գոյություն ունի հակապատերազմական ցանց, որի հոգևոր կենտրոնը Սուրբ Հայրն է։ Այսօր խնդրեցի Նորին Սրբությանը, որ Վատիկանը շարունակի աջակցել Հունգարիայի խաղաղարար ջանքերին»,– գրել է Օրբանը։
Նշվում է, որ Հունգարիայի կառավարության ղեկավարի այցի շրջանակում նախատեսված է նաև հանդիպում Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հետ՝ եվրոպական անվտանգության և տարածաշրջանային քաղաքականության հարցերը քննարկելու նպատակով։
Նմանատիպ հոդվածներ
Շուտով դրոններ կկիրառենք․ Ավինյանը՝ մայթերի ու կանաչապատ տարածքները զավթելու մասին
Julya
1 րոպե
81
Այդ խնդրի պարզ լուծում չի կարող լինել. Ռյաբկով
Unknown
333
Թբիլիսյան բախումներից հետո երկրի ՆԳՆ ղեկավարը հրապարակային հայտարարություն է արել
WRed
472
Երևանում կկայանա հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի նիստը
WRed
379
Ավելին Քաղաքականություն բաժնից
Լուրերը մեկ տողով. Թմրամիջոցների դեմ պայքար, տնտեսական նախագծեր և Իրանի շուրջ բախումներ
1 րոպե
77
Ադրբեջանական քաղաքացիական օդանավերի համար ՀՀ օդային տարածքի օգտագործման արգելք չի սահմանվել. Քաղավիացիայի կոմիտե
1 րոպե
97
Սամվել Կարապետյանի առաջնորդությամբ ունենալու ենք տեղ արևի տակ. Նարեկ Կարապետյան
1 րոպե
35
Լուրերը մեկ տողով. ԱԺ-ում սկանդալային ելույթներ, շարժում, թե խաղաղություն, ռազմական ծախսերի աճ
1 րոպե
89