Հասարակություն

Երթևեկության կազմակերպման փոփոխություն Ազատության պողոտա-Բաբայան փողոց խաչմերուկում. մանրամասներ

Inesa Sukiasyan 1 րոպե 214 դիտում
Երթևեկության կազմակերպման փոփոխություն Ազատության պողոտա-Բաբայան փողոց խաչմերուկում. մանրամասներ

Դեկտեմբերի 19-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն Ազատության պողոտա – Բաբայան փողոց խաչմերուկում: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:


«Մասնավորապես՝ լուսացույցները, «կանգ գիծը» և հետիոտնային անցումները կտեղափոխվեն դեպի խաչմերուկ՝ նոր կառուցված անվտանգության կղզյակի մոտ:


Բաբայան փողոցում՝ Հյուսիսային ճառագայթի կողմից եկող ուղղությամբ կկազմակերպվի հետիոտնային անցում:


Ազատության պողոտայի երկու կողմերում հետադարձերը կկազմակերպվեն մինչև խաչմերուկ մոտենալը, խաչմերուկում՝ Ազատության պողոտայի երկու կողմերում, կարգելվի հետադարձը»:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250