Հասարակություն

Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

Inesa Sukiasyan 1 րոպե 25 դիտում
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը» ներկայացրել է տվյալներ դեկտեմբերի 17-23-ը Երևանում մթնոլորտային օդի որակի մասին։


Նշվում է, որ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոնում՝ ամբողջ շաբաթ, Արաբկիրում՝ դեկտեմբերի 17-ին և 22-ին, Շենգավիթում և Նոր Նորքում չի գերազանցել։


Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոնում՝ դեկտեմբերի 21 և 22-ին, Արաբկիրում՝ դեկտեմբերի 21-23-ին,


Նոր Նորքում՝ դեկտեմբերի 22-ին, Շենգավիթում չի գերազանցել։


Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250