Հասարակություն

Սոցփաթեթի շահառուների համար այլևս պարտադիր չէ կանխարգելիչ բուժզննումը. ԱՆ

Vika B. 1 րոպե 1,158 դիտում
Սոցփաթեթի շահառուների համար այլևս պարտադիր չէ կանխարգելիչ բուժզննումը. ԱՆ

Սոցիալական փաթեթի այն շահառուները, որոնց աշխատավարձը 200, 001 դրամ և ավելի է, առաջին փուլով (2026թ. հունվարի 1) ներառվում են ապահովագրական համակարգ, հաղորդել է Առողջապահության նախարարությունը: «Նրանց ապահովագրավճարը փոխհատուցվում է «Զինապահ» հիմնադրամին հատկացվող 5,500 դրամից Ապահովագրության հիմնադրամին ուղղվող 4500 դրամով: Միաժամանակ, նրանք կարող են իրենց սոցփաթեթի գումարը (72,000 դրամը) ևս ուղղել ապահովագրավճարին (ամսական 6,000 դրամ)` մեկանգամյա դիմում գրելով գործատուին:


Իսկ սոցփաթեթի այն շահառուները, որոնց աշխատավարձը 200, 000 դրամից պակաս է, նրանք կշարունակեն սպասարկվել սոցիալական փաթեթի ծառայությունների շրջանակում` Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի միջոցով` առողջության առաջնային պահպանման օղակի բժշկի ուղեգրմամբ:


Հարկ է նշել, որ սոցփաթեթի շահառուների համար այլևս պարտադիր չէ կանխարգելիչ բուժզննումը»:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250