Հասարակություն

Բժշկական կենտրոնում մատուցվել է Սուրբ պատարագ, որին մասնակցել է Միքայել Սրբազանը․ Տիգրան Աբրահամյան

Inesa Sukiasyan 1 րոպե 80 դիտում
Բժշկական կենտրոնում մատուցվել է Սուրբ պատարագ, որին մասնակցել է Միքայել Սրբազանը․ Տիգրան Աբրահամյան

Իզմիրլյան բժշկական կենտրոնում մատուցվեց Սուրբ և Անմահ պատարագ` ձեռամբ Հայր Հովհաննես Թորգոմյանի և մասնակցությամբ Շիրակի թեմի Առաջնորդ Միքայել Սրբազան արքեպիսկոպոսի, բժշկական կենտրոնի բուժառուների ու կենտրոնի անձնակազմի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։


«Հիշեցնեմ, որ ապօրինի հետապնդումների ենթարկվող Միքայել Սրբազանը շաբաթներ առաջ վիրահատության է ենթարկվել և այս պահին գտնվում է հիվանդանոցում ու պատարագին հետևում/մասնակցում էր հիվանդասենյակից:


Հուսով եմ, որ Շիրակի թեմի առաջնորդի մասնակցությամբ հաջորդ պատարագին կմասնակցեմ ոչ թե հիվանդանոցում կամ կալանավայրում, այլ նրա առաջնորդած թեմի եկեղեցիներից մեկում»,- հավելել է նա:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250