Հասարակություն Կարևոր

Հայաստան այցելած ազգությամբ ադրբեջանցիները ՌԴ քաղաքացիներ էին. ԱԱԾ

Lilit T. 790 դիտում
Հայաստան այցելած ազգությամբ ադրբեջանցիները ՌԴ քաղաքացիներ էին. ԱԱԾ

Հայաստան այցելած ազգությամբ ադրբեջանցիները Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ են, ովքեր ՀՀ են այցելել նաև նախկինում` 2013 ու 2014 թվականներին։ «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան` այս մասին հայտնեցին Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունից։


ԱԱԾ-ից տեղեկացրին նաև, որ նրանք Հայաստան են մուտ գործել ու երկիրը լքել են պետական սահմանի «Բագրատաշեն» անցման կետով, իսկ այցը կրել է մասնավոր բնույթ։


Ազգային անվտանգության ծառայությունից հիշեցրին նաև, որ ԱԱԾ գործունեության և դրա արդյունքների վերաբերյալ տեղեկությունները դասվում են պետական գաղտնիքի շարքին և, «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն, ենթակա չեն հրապարակման։


Հիշեցնենք, որ համացանցում «Ադրբեջանցիները Ամասիայում զրուցում են հայ պարեկների հետ» վերտառությամբ տեսանյութ էր տարածվել:


Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250