Սպորտ

Ես նրան կծեծեմ. Ծառուկյանի առաջարկը՝ Իլյա Տոպուրիային

Ofelya
Ես նրան կծեծեմ. Ծառուկյանի առաջարկը՝  Իլյա Տոպուրիային

Թեթև քաշային կարգում UFC-ի վարկանիշի երկրորդ համար Արման Ծառուկյանը խոսել է գործող չեմպիոն Իլյա Տոպուրիայի հեռանկարների մասին։ Նրա կարծիքով՝ իսպանա-վրացի մարզիկը կարող է պատմական արդյունքի հասնել, եթե փոխի քաշային կարգը և պայքարի նոր տիտղոսների համար։


Ծառուկյանը նշել է, որ Տոպուրիայի համար նպատակահարմար կլինի տեղափոխվել կիսամիջին քաշային կարգ և փորձել իրեն այնտեղ։ Նա ընդգծել է, որ նույնիսկ պարտության դեպքում այդ քայլը կարող է բարձր գնահատվել՝ որպես երրորդ գոտու համար պայքարելու փորձ։


Մարտիկի խոսքով՝ եթե Տոպուրիան կարողանա հաղթել Իսլամ Մախաչևին, ապա կարող է դառնալ այս սպորտաձևի լեգենդ՝ նվաճելով երեք չեմպիոնական գոտի։ Նա նաև նշել է, որ նման արդյունք դեռևս չի գրանցվել։


Միաժամանակ Ծառուկյանը չի բացառել այլ սցենար՝ նշելով, որ պարտության դեպքում Տոպուրիան կարող է վերադառնալ և կրկին պայքարել։ 


«Եթե չստացվի, Տոպուրիան կարող է վերադառնալ թեթև քաշային կարգ, ես նրան կծեծեմ, իսկ հետո UFC ղեկավարությունը նրան դուրս կհրավիրի»,- ասել է Ծառուկյանը:




Նմանատիպ հոդվածներ

Ավելին Սպորտ բաժնից