Քաղաքականություն
Ժողովրդավարությունն ամրապնդելու համար ԵՄ-ն Հայաստանին 8 մլն եվրո կհատկացնի
Gohar Vardanyan
1 րոպե
296 դիտում
Կառավարությունը նպատակահարմար է համարում ՀՀ-ի և Եվրոպական Միության միջև 2018 թ. նոյեմբերի 29-ին և դեկտեմբերի 7-ին ստորագրված «ԵՄ-ն քաղաքացիների համար»՝ «Հայաստանում ժողովրդավարության ամրապնդում» ֆինանսավորման համաձայնագրի հաստատումը:
Համաձայնագրի նպատակն է Հայաստանում ժողովրդավարության ամրապնդումը, կառավարության նկատմամբ վստահության բարձրացումը և Հայաստանում քաղաքացիական հասարակության ներգրավվածության մակարդակի բարձրացումը:
Ծրագրի արդյունքում նախատեսվում են մի շարք ուղղություններով արդյունքների գրանցում՝ թափանցիկ և վստահելի ընտրություններ, կառավարության բաց գործելաոճ և հաշվետվողականություն, մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի բարձրացում, քաղաքացիական հասարակության հետ կառուցողական երկխոսության մեխանիզմ, մասնակցային ժողովրդավարության զարգացում, Հայաստանում ակտիվ լրատվական միջավայրի զարգացում, կանանց ներգրավվածության ամրապնդում և այլն:
Ծրագիրը, միևնույն ժամանակ, նպաստում է 2030 թվականի օրակարգի հիմնականում հետևյալ Կայուն զարգացման նպատակներին (ԿԶՆ) աստիճանաբար հասնելուն՝ «Հասնել գենդերային հավասարության և իրավազորել բոլոր կանանց և աղջիկներին» և «Խթանել խաղաղ և ներառական հասարակության կայուն զարգացումը, բոլորի համար ապահովել արդարադատության մատչելիություն և բոլոր մակարդակներում ստեղծել արդյունավետ, հաշվետու և ներառական ինստիտուտներ»։ Նախատեսված է նաև, որ ծրագիրը կնպաստի այլ ԿԶՆ-ին՝ «Ամենուրեք վերացնել աղքատության բոլոր ձևերը», «Ապահովել ներառական և հավասար որակյալ կրթություն», «Կրճատել անհավասարությունը երկրների ներսում և դրանց միջեւ»։
Համաձայնագրով նախատեսվող ծրագիրը ֆինանսավորվում է ԵՄ բյուջեից` Եվրոպական հարևանության գործիքի շրջանակներում: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 8,04 մլն եվրո:
Նմանատիպ հոդվածներ
Ինչի՞ց է բողոքել Ռոբերտ Քոչարյանը ՄԻՊ-ին
Gohar Vardanyan
1 րոպե
479
Մակրոնը ուղերձ է հղել Փաշինյանին
Gohar Vardanyan
1 րոպե
832
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանն ու Պուտինը ԵԱՏՄ նիստում
Gohar Vardanyan
973
Այս րոպեներին բողոքի ակցիա է իրականացվում գերատեսչությունների օպտիմալացման դեմ
Gohar Vardanyan
299
Ավելին Քաղաքականություն բաժնից
ՔԿ-ն՝ Գարեգին Բ-ի խափանման միջոցը փոխելու վերաբերալ ստացված միջնորդության մասին
1 րոպե
82
Կտրամադրենք նոր կենսաչափական անձնագրեր. Արփինե Սարգսյան
1 րոպե
210
Լուրերը մեկ տողով. Մետրոյի խնդիր Երևանում և պայթյունավտանգ զարգացումներ աշխարհում
1 րոպե
80
Ուկրաինան այնուամենայնիվ կստանա 90 միլիարդ եվրոյի վարկը. Ֆոն Դեր Լեյեն
1 րոպե
81