Քաղաքականություն
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ջավախահայերը փակել են հայ-վրացական սահմանը․ պահանջում են ՀՀ կառավարության անդամների հետ հանդիպում
Gohar Vardanyan
1 րոպե
523 դիտում
Արդեն մի քանի ժամ է՝ Ջավախքի բնակիչները փակել են հայ-վրացական Նինոծմինդա-Բավրա սահմանային անցակետ։ Jnews.ge-ն հայտնում է, որ նրանք հանդիպում են պահանջում Հայաստանի կառավարության անդամների հետ, որպեսզի լուծում տրվի ՀՀ երկքաղաքացիություն ստացած անձանց հարցին, ովքեր այս պահին Հայաստանում հետախուզման մեջ են գտնվում:
Բանն այն է, որ այն երիտասարդները, ովքեր երկքաղաքացու հայկական անձնագիր են ստացել, Ռուսաստանից տուն վերադառնալիս Հայաստան մուտք գործելու պահից փաստի առաջ են կանգնում: Նրանք ընտրության երկու տարբերակ ունեն՝ կամ պետք է զորակոչվեն ՀՀ բանակ, կամ 5 տարի ժամկետով ազատազրկվեն:
Քաղաքացիները Հայաստանի իշխանություններից պահանջում են հանգիստ թողնել Ջավախքի երիտասարդներին:
«Մենք հավաքվել ենք, որ այս հարցին լուծում տանք, ջավախքցին զբաղված է, ջավախքցին ընտանիք ունի, հազար ու մի խնդիր ունի լուծելու»,- ասել է ցուցարարներից մեկը:
Տեսանյութը՝ Անդրանիկ Ղարսլյանի ֆեյսբուքյան էջից:
Նմանատիպ հոդվածներ
Ինչի՞ց է բողոքել Ռոբերտ Քոչարյանը ՄԻՊ-ին
Gohar Vardanyan
1 րոպե
479
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մուննաթ մի եկեք․ Հայկ Արշակյանը զրուցել է ավտոներմուծողների հետ․ վերջիններս դժգոհ են
Gohar Vardanyan
1 րոպե
554
Մակրոնը ուղերձ է հղել Փաշինյանին
Gohar Vardanyan
1 րոպե
832
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ծրարներից հանում են քվեաթերթիկը, ստուգում ու նորից դնում տեղը
Gohar Vardanyan
1 րոպե
759
Ավելին Քաղաքականություն բաժնից
ՔԿ-ն՝ Գարեգին Բ-ի խափանման միջոցը փոխելու վերաբերալ ստացված միջնորդության մասին
1 րոպե
87
Կտրամադրենք նոր կենսաչափական անձնագրեր. Արփինե Սարգսյան
1 րոպե
214
Լուրերը մեկ տողով. Մետրոյի խնդիր Երևանում և պայթյունավտանգ զարգացումներ աշխարհում
1 րոպե
81
Ուկրաինան այնուամենայնիվ կստանա 90 միլիարդ եվրոյի վարկը. Ֆոն Դեր Լեյեն
1 րոպե
81