Քաղաքականություն
Առնչություն չունենք «Գոլդեն Փելես» հյուրանոցի հետ. Սասուն Միքայելյանի որդին հակադարձում է
Gohar Vardanyan
1 րոպե
339 դիտում
Հրազդանի քաղաքապետ, ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի որդին՝ Սեւակ Միքայելյանը պատասխանել է Գյուղատնտեսության նախարարի նախկին օգնական Նարեկ Մանթաշյանի հայտարարությանы, համաձայն որի «Գոլդեն Փելես» հյուրանոցի կառավարման գործառույթը վերագրվում է Սեւակ Միքայելյանին կամ նրա եղբորը:
«Գյուղատնտեսության նախարարի նախկին օգնական Նարեկ Մանթաշյանն իր ֆեյսբուքյան էջում առանց աղբյուրի իսկությունը ճշտելու անպատասխանատու կերպով հայտարարություն է արել , որում ինձ կամ եղբորս վերագրվում է «Գոլդեն Փելես» հյուրանոցի կառավարման գործառույթ: Ակնհայտ է, որ այս ամենն արվում է Միքայելյան ընտանիքի նկատմամբ հասարակության շրջանում բացասական վերաբերմունք առաջացնելու մղումներով:
Երեկ այս հրապարակման վերաբերյալ մամուլում տրվել է պարզաբանում, սակայն լրագրողների կողմից մինչ այժմ ստանում եմ բազմաթիվ զանգեր, նյութի հավաստիությունը ճշտելու նպատակով:
Կրկին անգամ պաշտոնապես հայտարարում եմ, որ դա կեղծիք է, և մենք որևէ առնչություն չունենք այդ հյուրանոցի և դրա կառավարման հետ: Ակնկալում ենք, որ Նարեկ Մանթաշյանը կամ պետք է իր ասածը ներկայացնող փաստեր ներկայացնի, կամ էլ հրապարակավ ներողություն խնդրի իրականությանը չհամապատասխանող տեղեկություն տարածելու և զրպարտելու համար», - ասված է Միքայելյանի հայտարարության մեջ:
Նմանատիպ հոդվածներ
Ռոբերտ Քոչարյանի գործով երկրորդ դատավորի ինքնաբացարկի որոշումը մերժվել է. Հայկ Ալումյան
Gohar Vardanyan
1 րոպե
292
Եթե Մարուքյանը «համը հանի», Ծառուկյանը բաց տեքստով կխոսի. «Իրատես»
Gohar Vardanyan
1 րոպե
266
Ծանր ամիս, ԱԺ եվրաինտեգրման հանձնաժողովը չի տրվի ԲՀԿ-ին. «քասթինգը» Փաշինյանն է անում
Gohar Vardanyan
252
Խմորումներՙ Սոցապ նախարարությունում. ով կդառնա նախարար
Gohar Vardanyan
256
Ավելին Քաղաքականություն բաժնից
Արա Ֆիդանյանը՝ նոր պաշտոնում
1 րոպե
254
Մեր շուրջը թռչում են հրթիռներ․ շարունակվում է պատերազմը․ Էրդողան
1 րոպե
162
Արաղչին նախազգուշացրել է․ նման քայլերը կարժանանան համապատասխան գնահատականի
1 րոպե
145
ՆԱՏՕ-ն առանց Միացյալ Նահանգների «թղթե վագր» է․ Թրամփ
1 րոպե
107