Քաղաքականություն

Արաղչին Մեծ Բրիտանիայի առջև պահանջ է դրել

Mariam Z. 1 րոպե 455 դիտում
Արաղչին Մեծ Բրիտանիայի առջև պահանջ է դրել

Իրանի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ ԱԳ նախարար Աբբաս Արաղչին Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Իվետ Կուպերի հետ հեռախոսազրույցի ընթացքում Լոնդոնից պահանջել է զերծ մնալ Թեհրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի գործողություններին աջակցելուց, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։


«Արաղչին պահանջել է, որ բրիտանական իշխանությունները զերծ մնան ԱՄՆ-ի և սիոնիստական վարչակարգի հետ ցանկացած համագործակցությունից՝ ռազմական և մեդիա օգնություն տրամադրելու հարցերում»,- նշված է Իրանի ԱԳՆ հայտարարության մեջ։


Իրանի ԱԳ նախարարը նաև քննադատել է Մեծ Բրիտանիային՝ ԱՄՆ-ին բազաներ տրամադրելու համար՝ ընդգծելով, որ նման քայլերը դիտարկվում են որպես հանցակցություն Թեհրանի դեմ իրականացվող ագրեսիային։


Հորմուզի նեղուցում և Մերձավոր Արևելքում իրավիճակի վերաբերյալ Արաղչին նշել է, որ այն կարող է կարգավորվել Իրանի դեմ հարձակումների դադարեցման դեպքում, իսկ հակամարտության ավարտը պետք է ուղեկցվի երաշխիքներով, որ այն չի կրկնվի։


Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի վարչապետ Կիր Սթարմերը մարտի 2-ին հայտարարել էր, որ Լոնդոնը ընդունել է Վաշինգտոնի խնդրանքը՝ Իրանում հրթիռների պահեստներին հարվածներ հասցնելու համար օգտագործել երկրի ռազմական բազաները։ Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարությունը մարտի 7-ին հաստատել էր, որ ԱՄՆ-ն սկսել է օգտագործել բրիտանական բազաները Իրանի դեմ գործողությունում։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250