Հասարակություն
Թուրքիայում անհանգստացած են. Դեր Զորի հայկական եկեղեցին Ասադը կարող է վերականգնել
Gohar Vardanyan
352 դիտում
Ազգայնական ուղղվածություն ունեցող թուրքական «Sözcü» թերթում հոդված հեղինակած Զեյնեփ Գյուրջանլըն անդրադարձել է Դեր Զորի հայկական եկեղեցին վերկանգնելու մասին Սիրիայի նախագահի խոստմանը:
Սիրիական հարցի վերաբերյալ գրած «Ասադը բացում է հայկական խաղաքարտը» վերնագրով հոդվածում հեղինակը խոսել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին կառուցված Դեր Զորի Սրբոց Նահատակաց եկեղեցու վերականգնման թեմայից:
Թուրք վերլուծաբանն Ասադի հայտարարությունը Թուրքիայի դեմ ուղղված քայլ է համարում՝ գրելով, որ Սիրիայում 7 տարի տևած քաղաքացիական պատերազմում հաղթել է Ասադը, և Թուրքիայի հարևան Սիրիայում իշխանավարում է թշնամական վարչակազմը:
«Ի՞նչ եք կարծում Ասադի «վերանորոգման առաջնահերթությունների» ցուցակում ինչը պետք է լինի՝ էներգետիկ, քաղաքային ենթակառուցվածքնե՞րը, կառավարական շենքե՞րը, թե՞ քաղաքացիների տները և աշխատավայրերը: Սրանցից ոչ մեկը: Ասադի ցուցակում առաջին տեղում Թուրքիայի գլխացավանք 1915-ի դեպքերի խորհրդանիշն է գտնվում: Ասադը նախորդ շաբաթ հայկական պատվիրակությանն էր ընդունել և նրանց խոստացել պետական միջոցներով վերականգնել Դեր Զորում այսպես կոչված «Հայոց ցեղասպանության» հիշատակին կառուցված եկեղեցին, որն ավերվել էր ԻՊ-ի («Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպություն-խմբ.) կողմից»:
Գյուրջանլըն, նշել է, որ վերոնշյալի շարունակությունն է լինելու նաև Եփրատի արևելքում տիրապետող Սիրիայի քրդերի, որոնց համարում է ՔԲԿ-ի ճյուղավորում, և Սիրիայի իշխանությունների համագործակցությունը: Նա նշել է, որ Մանբիչում արդեն այդ համագործակցությունն առկա է, և քրդերը կառավարական բանակին են թողել քաղաքի ծայրամասային թաղամասերի վերահսկողությունը: Նրա դիտարկմամբ՝ այդ համագործակցությանն աջակցում է Ռուսաստանը, և այդ համագործակցությունը վերջնարդյունքում գլխացավանք է դառնալու Թուրքիայի համար:
Նշենք, որ 2014 թվականի սեպտեմբերի 21-ին «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության անդամների կողմից պայթեցված Սրբոց Նահատակաց մատուռը կառուցվել է Դեր Զորի նախկին Սբ Հռիփսիմե եկեղեցու և Ազգային վարժարանի տեղում։ Հիմնարկեքը կատարվել է 1985-ի մայիսի 12-ին Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Գարեգին 2-րդի ձեռամբ: Շինարարական աշխատանքները ավարտվել են 1990-ի նոյեմբերին: Այն ամբողջանում է Սրբոց Նահատակաց հուշահամալիրով։ Սրբոց Նահատակաց մատուռի ներքնահարկում են գտնվում Խաչելության, Նահատակության և Եղեռնի սրահները։ Այստեղ ամփոփված են նաև Դեր Զորի անապատներում մարտիրոսացած Մեծ եղեռնի բազմաթիվ զոհերի մասունքները։
Նախքան ռազմական գործողությունները, Դեր Զորում բնակվում էր մոտ 20 հայ ընտանիք։
Աղբյուր` Ermenihaber.am
Նմանատիպ հոդվածներ
Մարկ Գրիգորյանի դեմ նյութեր են նախապատրաստվում
Gohar Vardanyan
449
ՀՐԱՏԱՊ․ Հայաստանում H1N1-ից «խոզագրիպից» կին է մահացել
Gohar Vardanyan
1,616
Կալանավորվել է 42 մլն դրամ յուրացրած «ՎՏԲ Հայաստան բանկ»-ի պաշտոնյան
Gohar Vardanyan
1 րոպե
2,334
ՊԵԿ–ի 130 աշխատակից ազատվել է աշխատանքից
Gohar Vardanyan
1,318
Ավելին Հասարակություն բաժնից
Ռուբլին շարունակում է արժեզրկվել. փոխարժեքները մարտի 20-ի դրությամբ
1 րոպե
586
Լուրերը մեկ տողով. ԱՄՆ-ն, Իսրայելը և Իրանը՝ ուղիղ բախման եզրին․ 0% գյուղվարկեր՝ ՀՀ-ում
1 րոպե
167
ԱՄՆ-ն հաստատել է Թրամփի պատկերով մետաղադրամի դիզայնը
1 րոպե
92
Սպասվում է ամպրոպ և տեղումներ. եղանակը Հայաստանում
1 րոպե
146