Քաղաքականություն
Չի փոխվելու այն քաղաքացու կյանքը, որը պառկել է բազմոցին և սպասում է, որ մի բան կփոխվի. Փաշինյան
Gohar Vardanyan
311 դիտում
ՀՀ նորանշանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում «Զրույց քաղաքացու հետ» ուղիղ եթերի ժամանակ անդրադաձավ տնտեսության մեջ խոստացված թռիչքային փոփոխությանը։
«Ինչ վերաբերում է հարցին, թե, ի վերջո, տնտեսության մեջ թռիչքային փոփոխություն ե՞րբ է լինելու, երբ արձանագրենք տեղի ունեցած փոփոխությունների առանցքային կարևորությունը և անշրջելիությունը և տնտեսության մեջ կիրառենք նույն բանաձևը, որ բանաձևը կիրառել ենք քաղաքական փոփոխությունների ընթացքում։
Հետագա փոփոխությունը աշխատանքով պետք է տեղի ունենա, և կառավարության խնդիրն է խրախուսել աշխատանքը։ Չի կարող լինել այնպիսի ռեժիմ, երբ որևէ մեկը, տանը բազմոցին պառկած, սպասում է, թե երբ է կառավարությունը փոխելու իր կյանքը։ Այդ մարդու կյանքը չի փոխվելու երբևէ և ընդհանրապես։ Հիմա մենք քաղաքական հեղափոխությունից քայլելով գնում ենք դեպի տնտեսական հեղափոխություն։ Եթե քաղաքացիները մեզ հետ կքայլեն, այդ հեղափոխությունը կլինի։ Երբ երկրի վարչապետի պաշտոնակատարը մտնում է խանութ՝ մի շիշ կոնյակ առնելու, և այդ խանութի աշխատողը ՀԴՄ կտրոն չի խփում, նշանակում է, որ երկրում իսկապես բան չի փոխվել, այդ մարդու կյանքում բան չի փոխվել և չի փոխվելու։
Մարդկանց թվում է, թե եթե հեղափոխություն է եղել, իրենք նախկինում հարկ չեն վճարել, հարկային տեսուչին փող են տվել, հիմա էլ հարկային տեսուչին փող չեն տալու և ամեն ինչ լավ է լինելու։ Չի լինելու այնպես, որ մարդիկ հարկ չվճարեն և կառավարությունից պահանջեն լավ ճանապարհ։ Մենք ասում ենք հետևյալը՝ ժողովուրդ ջան, մենք չենք լափում ձեր վճարած հարկերը, բայց դուք պետք է վճարեք հարկերը», - ասաց վարչապետը։
Նմանատիպ հոդվածներ
Ռոբերտ Քոչարյանի գործով երկրորդ դատավորի ինքնաբացարկի որոշումը մերժվել է. Հայկ Ալումյան
Gohar Vardanyan
1 րոպե
292
Եթե Մարուքյանը «համը հանի», Ծառուկյանը բաց տեքստով կխոսի. «Իրատես»
Gohar Vardanyan
1 րոպե
266
Ծանր ամիս, ԱԺ եվրաինտեգրման հանձնաժողովը չի տրվի ԲՀԿ-ին. «քասթինգը» Փաշինյանն է անում
Gohar Vardanyan
252
Խմորումներՙ Սոցապ նախարարությունում. ով կդառնա նախարար
Gohar Vardanyan
256
Ավելին Քաղաքականություն բաժնից
Արա Ֆիդանյանը՝ նոր պաշտոնում
1 րոպե
345
Մեր շուրջը թռչում են հրթիռներ․ շարունակվում է պատերազմը․ Էրդողան
1 րոպե
229
Արաղչին նախազգուշացրել է․ նման քայլերը կարժանանան համապատասխան գնահատականի
1 րոպե
203
ՆԱՏՕ-ն առանց Միացյալ Նահանգների «թղթե վագր» է․ Թրամփ
1 րոպե
123