Քաղաքականություն
Ես պարտավոր չեմ բոլոր բիզնեսմենների խնդիրներին ծանոթանալ․ Հայկ Մարության
Gohar Vardanyan
1 րոպե
279 դիտում
Բոլոր բիզնեսներն ունեն ինչ-որ խնդիրներ, բայց ես պարտավոր չեմ բոլոր բիզնեսմենների խնդիրներին ծանոթանալ։ Այս մասին այսօր Երևանի ավագանու նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքապետ Հայկ Մարությանը` ընդգծելով, որ Օպերայի հարակից տարածքի սրճարանների որոշ մասի ապամոնտաժումը վերջնական է։
«Մենք ընդհանրապես, երբ ինչ-որ որոշում ենք կայացնում, քննարկում ենք, նոր կայացնում ենք, և բնականաբար, որոշումը վերջնական է։ Ես պարտավոր չեմ բոլոր բիզնեսմենների խնդիրներին ծանոթանալ, բոլոր բիզնեսներն էլ ունեն ինչ-որ խնդիրներ։ Ես պարտավոր եմ միայն այն պայմանագրին ծանոթ լինել, որում նկարագրվում են քաղաքապետարանի և բիզնեսի հարաբերությունները»,- նշեց քաղաքապետը։
Հիշեցնենք, որ Օպերայի մերձակայքում՝ անմիջապես Ազատության հրապարակին հարող հատվածում, քաղաքի սեփականությունը հանդիսացող հողամասերը վարձակալած և սրճարանային բիզնես ծավալած տնտեսվարողները քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումից ծանուցում են ստացել, որով առաջարկվում է նրանց հրաժարվել վարձակալության իրավունքով տրամադրված հողամասերի մի մասից:
Սրճարանատերերին տրված 30-օրյա ժամկետն արդեն լրացել է, բայց ապամոնտաժման գործընթացը դեռ չի սկսվել կադաստրային և այլ հարցերի պատճառով․ «Այս պրոցեսները պետք է ընդհանուր անցնեն օրենքին համապատասխան կերպով։ Մենք շարժվելու ենք միայն օրենքին համապատասխան»,- ասաց Հայկ Մարությանը։
Նմանատիպ հոդվածներ
Ռոբերտ Քոչարյանի գործով երկրորդ դատավորի ինքնաբացարկի որոշումը մերժվել է. Հայկ Ալումյան
Gohar Vardanyan
1 րոպե
292
Եթե Մարուքյանը «համը հանի», Ծառուկյանը բաց տեքստով կխոսի. «Իրատես»
Gohar Vardanyan
1 րոպե
266
Ծանր ամիս, ԱԺ եվրաինտեգրման հանձնաժողովը չի տրվի ԲՀԿ-ին. «քասթինգը» Փաշինյանն է անում
Gohar Vardanyan
252
Խմորումներՙ Սոցապ նախարարությունում. ով կդառնա նախարար
Gohar Vardanyan
256
Ավելին Քաղաքականություն բաժնից
Արա Ֆիդանյանը՝ նոր պաշտոնում
1 րոպե
348
Մեր շուրջը թռչում են հրթիռներ․ շարունակվում է պատերազմը․ Էրդողան
1 րոպե
229
Արաղչին նախազգուշացրել է․ նման քայլերը կարժանանան համապատասխան գնահատականի
1 րոպե
204
ՆԱՏՕ-ն առանց Միացյալ Նահանգների «թղթե վագր» է․ Թրամփ
1 րոպե
123