Հասարակություն
Գյումրիի հիվանդանոցի տնօրենը՝ 5 ամսական փոքրիկի մահվան դեպքի մասին
Gohar Vardanyan
343 դիտում
Հունվարի 4-ին Գյումրիի մոր ու մանկան ավստրիական հիվանդանոցում մահացած 5 ամսական երեխայի դատաբժշկական փորձաքննությունը դեռևս ավարտված չէ:
Այս մասին Shantnews-ին ասել է հիվանդանոցի տնօրեն Աշոտ Կուրղինյանը: Երեխայի մահվան մեղավորը բժի՞շկն է, թե՞ ոչ, կամ այլ պատճառներ եղե՞լ են. այս հարցերի պատասխանները, ըստ Կուրղինյանի, միայն փորձաքննությունը կարող է տալ:
«Դեռևս հերձման հյուսվածքաբանական վերջնական ախտորոշումները չունենք: Ամենակարևորը հյուսվածքների ախտորոշման արդյունքներն են, որոնք կարող են պարզել մահվան պատճառը: Քանի դեռ այդ ախտորոշումը չկա, որևէ գնահատական ես չեմ կարող տալ: Երեխան մեր մոտ եկել է ագոնալ վիճակում: Մենք 40 րոպեների ընթացքում վերջնական ախտորոշում չենք էլ կարողացել տալ:
Երեխան հիվանդանոց է մտել այդ վիճակում: Ընդունվել է վերակենդանացման բաժանմունք: Հարցեր կան, թե երեխան նախկինում բուժվե՞լ է, չի՞ բուժվել, այդ օրը դիմե՞լ է, թե՞ չի դիմել: Այդ հարցերի պատասխանը կտա քննությունը»,- լրատվամիջոցին ասել է Աշոտ Կուրղինյանը:
Նմանատիպ հոդվածներ
Մարկ Գրիգորյանի դեմ նյութեր են նախապատրաստվում
Gohar Vardanyan
449
ՀՐԱՏԱՊ․ Հայաստանում H1N1-ից «խոզագրիպից» կին է մահացել
Gohar Vardanyan
1,616
Կալանավորվել է 42 մլն դրամ յուրացրած «ՎՏԲ Հայաստան բանկ»-ի պաշտոնյան
Gohar Vardanyan
1 րոպե
2,334
ՊԵԿ–ի 130 աշխատակից ազատվել է աշխատանքից
Gohar Vardanyan
1,318
Ավելին Հասարակություն բաժնից
Ռուբլին շարունակում է արժեզրկվել. փոխարժեքները մարտի 20-ի դրությամբ
1 րոպե
608
Լուրերը մեկ տողով. ԱՄՆ-ն, Իսրայելը և Իրանը՝ ուղիղ բախման եզրին․ 0% գյուղվարկեր՝ ՀՀ-ում
1 րոպե
170
ԱՄՆ-ն հաստատել է Թրամփի պատկերով մետաղադրամի դիզայնը
1 րոպե
92
Սպասվում է ամպրոպ և տեղումներ. եղանակը Հայաստանում
1 րոպե
149