Հասարակություն
Մանթաշևի տունը դրվել է վաճառքի. Կոչ են անում փրկել այն
Gohar Vardanyan
1 րոպե
669 դիտում
«Թբիլիսիի հայերի միություն» հասարակական կազմակերպությունը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին բաց նամակ է հղել՝ Թբիլիսիում տեղակայված բարեգործ Ալեքսանդր Մանթաշևի հուշարձան-տունը փրկելու խնդրանքով:
Նամակում ՀԿ-ն կոչ է անում ՀՀ վարչապետին կասեցնել թբիլիսյան հուշարձանի վերջնական կորուստը, առաջարկելով, որ տանը տեղակայվի Վրաստանում ՀՀ դեսպանատունը, կամ տարածքը ծառայի որպես հայ-վրացական տնտեսական կապերի կենտրոն: Այս մասին հայտնում է «Ալիք մեդիա»-ն։
«Տունը տեղակայված է Վրաստանի մայրաքաղաքի սրտում, խորհրդային շրջանում այստեղ գործել է Վրաստանի արվեստի կենտրոնը, այնուհետև դարձել է մասնավոր սեփականություն: Տվյալ պահին երկհարկանի դատարկ առանձնատունը վաճառվում է և կարող է վերջնականապես քանդվել: Տանը պահպանված են Մանթաշևի ընտանիքի բնակման ժամանակահատվածից տարրեր: Տունը իդեալական է Վրաստանում ՀՀ դեսպանատան կամ հայ-վրացական տնտեսական կապերի կենտրոնի համար: Վերանորոգումիգ հետո ՀՀ դեսպանատան այստեղ գործելը հատկապես ակտուալ է, քանի որ մեր՝ Թբիլիսիի հայերի համար վիրավորական է այժմյան դեսպանատան վայրը, ասպես կոչված, Շան նրբանցքում»,- ասված է նամակում:
Թբիլիսիի հայերի միությունը հետխորհրդային շրջանում զբաղվում է Վրաստանում հայկական մշակութային ժառանգության խնդրով:
«Հայաստանի ձայնը» և «Նոյան տապան» թերթերի միջոցով մենք կարողացել ենք վերջնական կորուստից պաշտպանել Թբիլիսիի հայ հասարակական գործիչների և գրողների պանթեոնը, որտեղ ննջում են Հովհաննես Թումանյանը, Րաֆֆին, Գաբրիել Սունդուկյանը, Նար-Դոսը, Ծերենցը, Արծրունին և մեր պատմության այլ հերոսներ, ինչպես նաև Հովհաննես Թումանյանի տունը, որը վաճառվում էր որպես հոսթել՝ արտասահմանյան աշխատողների համար»,-նշվում է հայտարարության մեջ:
Նմանատիպ հոդվածներ
Մարկ Գրիգորյանի դեմ նյութեր են նախապատրաստվում
Gohar Vardanyan
449
ՀՐԱՏԱՊ․ Հայաստանում H1N1-ից «խոզագրիպից» կին է մահացել
Gohar Vardanyan
1,616
Կալանավորվել է 42 մլն դրամ յուրացրած «ՎՏԲ Հայաստան բանկ»-ի պաշտոնյան
Gohar Vardanyan
1 րոպե
2,334
ՊԵԿ–ի 130 աշխատակից ազատվել է աշխատանքից
Gohar Vardanyan
1,318
Ավելին Հասարակություն բաժնից
Ռուբլին շարունակում է արժեզրկվել. փոխարժեքները մարտի 20-ի դրությամբ
1 րոպե
620
Լուրերը մեկ տողով. ԱՄՆ-ն, Իսրայելը և Իրանը՝ ուղիղ բախման եզրին․ 0% գյուղվարկեր՝ ՀՀ-ում
1 րոպե
171
ԱՄՆ-ն հաստատել է Թրամփի պատկերով մետաղադրամի դիզայնը
1 րոպե
95
Սպասվում է ամպրոպ և տեղումներ. եղանակը Հայաստանում
1 րոպե
150