Հասարակություն
Փողոցային առևտրով զբաղվողները վեճի բռնվեցին ավագանու անդամի հետ
Gohar Vardanyan
434 դիտում
Այսօր փողոցային առևտրով զբաղվողները հավաքվել էին Երևանի քաղաքապետարանի մոտ և վեճի բռնվել ավագանու անդամների հետ։ Նրանք պահանջում էին թույլ տալ շարունակել առևտուր անել փողոցում և ուզում էին հանդիպել քաղաքապետի հետ։
Քաղաքացիների պնդմամբ՝ նախկին իշխանությունները 4 տարի շարունակ կանչել են քաղաքապետարան ու ասել, որ դիմում գրեն առևտրի թույլտվության համար:
«Մեզ ասում են՝ դիմում գրեք, որ փողոցային առևտրի համար թույլտվություն տանք: Նախկին իշխանությունների օրոք եկել ենք, արդեն 4 տարի, մի քանի անգամ դիմումը գրում ենք, ասում են գնացեք, թող թաղապետարանը վերջնական թույլտվություն տա: Մեզ նախագիծ, գծագիր տվեցին, որ ըստ դրա աշխատենք: Հիմա էլ գալիս ենք այստեղ, մեզ ասում են, որ փողոցային առևտուրն արգելված է»,- նշում էին քաղաքացիները:
Ավագանու անդամ Արթուր Իսպիրյանը կոչ արեց առևտրականներին իրենց գործունեությունը շուկա տեղափոխել և աշխատել արժանավայել և սանիտարական մաքուր պայմաններում։
Նմանատիպ հոդվածներ
Մարկ Գրիգորյանի դեմ նյութեր են նախապատրաստվում
Gohar Vardanyan
449
ՀՐԱՏԱՊ․ Հայաստանում H1N1-ից «խոզագրիպից» կին է մահացել
Gohar Vardanyan
1,616
Կալանավորվել է 42 մլն դրամ յուրացրած «ՎՏԲ Հայաստան բանկ»-ի պաշտոնյան
Gohar Vardanyan
1 րոպե
2,334
ՊԵԿ–ի 130 աշխատակից ազատվել է աշխատանքից
Gohar Vardanyan
1,318
Ավելին Հասարակություն բաժնից
Ռուբլին շարունակում է արժեզրկվել. փոխարժեքները մարտի 20-ի դրությամբ
1 րոպե
608
Լուրերը մեկ տողով. ԱՄՆ-ն, Իսրայելը և Իրանը՝ ուղիղ բախման եզրին․ 0% գյուղվարկեր՝ ՀՀ-ում
1 րոպե
169
ԱՄՆ-ն հաստատել է Թրամփի պատկերով մետաղադրամի դիզայնը
1 րոպե
92
Սպասվում է ամպրոպ և տեղումներ. եղանակը Հայաստանում
1 րոպե
148