Քաղաքականություն
Վարչապետի աշխատակազմը ԶԼՄ-ներից ստացել է աննախադեպ թվով գրավոր հարցում․ Էդուարդ Աղաջանյան
Gohar Vardanyan
1 րոպե
875 դիտում
«Ի գիտություն, տեղեկացնում եմ, որ 2018 թվականին ՀՀ վարչապետի աշխատակազմը զանգվածային լրատվության միջոցներից ստացել է նախորդ տարիների համեմատ աննախադեպ թվով գրավոր հարցում՝ շուրջ 130, որից անպատասխան է մնացել ընդամենը 2-ը»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը։
«Հարցումների թիվը նախորդ տարիների համեմատ գրեթե կրկնապատկվել է: Ընդ որում, նշված թվի մեջ ներառված չէ բանավոր հարցումների թիվը, որոնք ևս շատ են եղել: Ի համեմատություն նշեմ, որ ՀՀ կառավարության աշխատակազմը 2016 թվականին ԶԼՄ-ներից ստացել է 71 հարցում, որից պատասխանվել է հինգ տասնյակին: 2017-ին ստացվել է 85 հարցում, պատասխանվել է 59-ին:
Հաշվի առնելով հետհեղափոխական շրջանը՝ վարչապետի աշխատակազմում կարող էին նկատվել որոշակի թերություններ, որոնք առաջիկայում նվազագույնի կհասցվեն, քանի որ մենք որդեգրել ենք առավելագույնը թափանցիկ կառավարման և հաշվետվողականության քաղաքականություն»,- գրել է նա:
Նմանատիպ հոդվածներ
Ռոբերտ Քոչարյանի գործով երկրորդ դատավորի ինքնաբացարկի որոշումը մերժվել է. Հայկ Ալումյան
Gohar Vardanyan
1 րոպե
292
Եթե Մարուքյանը «համը հանի», Ծառուկյանը բաց տեքստով կխոսի. «Իրատես»
Gohar Vardanyan
1 րոպե
266
Ծանր ամիս, ԱԺ եվրաինտեգրման հանձնաժողովը չի տրվի ԲՀԿ-ին. «քասթինգը» Փաշինյանն է անում
Gohar Vardanyan
252
Խմորումներՙ Սոցապ նախարարությունում. ով կդառնա նախարար
Gohar Vardanyan
256
Ավելին Քաղաքականություն բաժնից
Արա Ֆիդանյանը՝ նոր պաշտոնում
1 րոպե
345
Մեր շուրջը թռչում են հրթիռներ․ շարունակվում է պատերազմը․ Էրդողան
1 րոպե
228
Արաղչին նախազգուշացրել է․ նման քայլերը կարժանանան համապատասխան գնահատականի
1 րոպե
203
ՆԱՏՕ-ն առանց Միացյալ Նահանգների «թղթե վագր» է․ Թրամփ
1 րոպե
123