Քաղաքականություն
20 000 ԱՄՆ դոլար. Արմավիրի մարզպետի հայտարարագիրը․«Փաստ»
Gohar Vardanyan
268 դիտում
«Փաստ» թերթը գրում է. «Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանը հայտարարագրել է բնակարան, իսկ շարժական գույքի վերաբերյալ տվյալներ չկան: Այս մասին տեղեկանում ենք Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված փաստաթղթից:
Նշենք, որ Համբարձում Մաթեւոսյանը Արմավիրի մարզպետի պաշտոնին է նշանակվել 2018 թ. հոկտեմբերին: Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ նրա դրամական միջոցները կազմել են 20 000 ԱՄՆ դոլար եւ 650 000 ՀՀ դրամ: Հունվարի 1–ից մինչեւ պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրը ստացված եկամուտը կազմել է 4 847 048 ՀՀ դրամ, որը գոյացել է աշխատավարձից:
Հրապարակված կենսագրական տվյալների համաձայն՝ 2011–2012 թթ. Հ. Մաթեւոսյանը եղել է ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Գրոսմոնտ քոլեջի միջազգային ուսանողական բաժնի համակարգողը, 2013–2014 թթ՝. Ուկրաինայի Դոնեցկ քաղաքի Կերամռեսուրս ՍՊԸ Եվրոպական շուկայի պատասխանատուն: 2013–2015 թթ. եղել է Ուկրաինայի Դոնեցկ քաղաքում ՀՀ պատվավոր հյուպատոսի խորհրդականը, իսկ 2016–2018 թթ. Հայաստանի ամերիկյան համալսարանի հումանիտար եւ հասարակական գիտությունների ֆակուլտետի կառավարիչ, ընդհանուր կրթության գծով խորհրդական»:
Նմանատիպ հոդվածներ
Խմորումներՙ Սոցապ նախարարությունում. ով կդառնա նախարար
Gohar Vardanyan
256
Ռոբերտ Քոչարյանի գործով երկրորդ դատավորի ինքնաբացարկի որոշումը մերժվել է. Հայկ Ալումյան
Gohar Vardanyan
1 րոպե
292
Եթե Մարուքյանը «համը հանի», Ծառուկյանը բաց տեքստով կխոսի. «Իրատես»
Gohar Vardanyan
1 րոպե
266
Ծանր ամիս, ԱԺ եվրաինտեգրման հանձնաժողովը չի տրվի ԲՀԿ-ին. «քասթինգը» Փաշինյանն է անում
Gohar Vardanyan
252
Ավելին Քաղաքականություն բաժնից
Արա Ֆիդանյանը՝ նոր պաշտոնում
1 րոպե
387
Մեր շուրջը թռչում են հրթիռներ․ շարունակվում է պատերազմը․ Էրդողան
1 րոպե
254
Արաղչին նախազգուշացրել է․ նման քայլերը կարժանանան համապատասխան գնահատականի
1 րոպե
221
ՆԱՏՕ-ն առանց Միացյալ Նահանգների «թղթե վագր» է․ Թրամփ
1 րոպե
135