Քաղաքականություն
ԱԺ փոխնախագահների դասավորվածությունը որոշակի խորհուրդ ունի․ «Հրապարակ»
Gohar Vardanyan
256 դիտում
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ ԱԺ նախագահությունը վերջապես համալրվեց տեղակալներով։ Քվեարկությամբ ընտրվեցին և Արարատ Միրզոյանի կողքը տեղավորվեցին Ալեն Սիմոնյանը, Լենա Նազարյանն ու Վահե Էնֆիաջյանը։ Մեր աչքից չվրիպեց տեղակալների դասավորվածությունը․
Լենա Նազարյանը նստել էր Էդուարդ Շարմազանովի տեղը, ԱԺ նախագահի աջ կողմում, այլ ոչ թե ձախ, որտեղ նախորդ խորհրդարանում նստում էին կին փոխնախագահները։ Ալեն Սիմոնյանն էլ նստել էր Արփինեի տեղը։ Իսկ Վահե Էնֆիաջյանը զբաղեցրեց Միքայել Մելքումյանի աթոռը՝ տեղավորվելով Ալեն Սիմոնյանի կողքին։
Ակնհայտ էր, որ այս դասավորությունը որոշակի խորհուրդ ունի։ Նախ Շարմազանովը տարիներ շարունակ համարվել է ԱԺ նախագահի առաջին տեղակալը, և ԱԺ նախագահին հիմնականում նա է փոխարինել, մանավանդ՝ գործուղումների ժամանակ։
Լենա Նազարյանը, տեղավորվելով Շարմազանովի տեղը, միանգամից ֆիքսել է իր՝ առաջինի կարգավիճակը։ Բայց այստեղ կարևոր դեր է խաղացել նաև այն, որ նա, ըստ ամենայնի, չի ցանկանում նստել Արփինեի տեղում, որ նրան չասոցացնեն Արփինե Հովհաննիսյանի հետ, հատկապես, որ այս օրերին սոցցանցերում հաճախ են զուգահեռներ տանում այս երկու երիտասարդ կանանց միջև՝ նկատելով, որ Լենան փորձում է գրավել Արփինեի տեղը ոչ միայն դե յուրե, այլև դե ֆակտո»:
Նմանատիպ հոդվածներ
Խմորումներՙ Սոցապ նախարարությունում. ով կդառնա նախարար
Gohar Vardanyan
256
Ռոբերտ Քոչարյանի գործով երկրորդ դատավորի ինքնաբացարկի որոշումը մերժվել է. Հայկ Ալումյան
Gohar Vardanyan
1 րոպե
292
Եթե Մարուքյանը «համը հանի», Ծառուկյանը բաց տեքստով կխոսի. «Իրատես»
Gohar Vardanyan
1 րոպե
266
Ծանր ամիս, ԱԺ եվրաինտեգրման հանձնաժողովը չի տրվի ԲՀԿ-ին. «քասթինգը» Փաշինյանն է անում
Gohar Vardanyan
252
Ավելին Քաղաքականություն բաժնից
Արա Ֆիդանյանը՝ նոր պաշտոնում
1 րոպե
345
Մեր շուրջը թռչում են հրթիռներ․ շարունակվում է պատերազմը․ Էրդողան
1 րոպե
228
Արաղչին նախազգուշացրել է․ նման քայլերը կարժանանան համապատասխան գնահատականի
1 րոպե
203
ՆԱՏՕ-ն առանց Միացյալ Նահանգների «թղթե վագր» է․ Թրամփ
1 րոպե
123