Քաղաքականություն
Բաքվից ԼՂ հարցի լուծում որոնելու պատրաստակամություն են հայտնել. Լավրովը սպասում է Երևանի պատասխանին
Gohar Vardanyan
1 րոպե
231 դիտում
Այսօր Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի ասուլիսի վերջին հարցը վերաբերում էր Ադրբեջանի հետ ռուսական կողմի հարաբերություններին։
Պատասխանելով ադրբեջանական լրատվամիջոցներից մեկի հարցին, թե 2018 թվականը կարելի՞ է բեկումնային համարել երկկողմանի հարաբերությունների զարգացման տեսանկյունից՝ Լավրովը բացատրել է, որ ճիշտ չէ նման բառապաշար օգտագործել երկու երկրների հարաբերությունների զարգացումը բնորոշելիս, որովհետև այդ հարաբերությունները զարգանում են կայուն ու դինամիկ կերպով, ոչ թե ցատկերով։
Լավրովն անդրադարձել է նաև Արցախյան հակամարտության կարգավորմանը, քանի որ Ռուսաստանը միջնորդական առաքելության՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի 3 համանախագահներից մեկն է։
«Նախորդ տարի էր, որ Հայաստանում փոխվեց ղեկավարությունը, և ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում մեր համանախագահությանը, այն առայժմ սահմանափակվել է միայն ճանաչողական հանդիպումներով։ Այս ամիս նախատեսվում է նաև Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ համանախագահների հանդիպումները Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ։ Այնպես որ, կարծում եմ, որ այս ուղղությամբ ևս մենք կարող ենք աջակցել հակամարտության կարգավորմանը, որն արդեն ծերացողի բնութագրիչներ է ստացել, սակայն ենթակա է լուծման Երևանի ու Բաքվի բարի կամքի ու միջազգային հանրության աջակցության առկայության դեպքում՝ ի դեմս համանախագահների։
Կարծում եմ, որ լուծում փնտրելու պատրաստակամության մասին հայտարարությունները, որոնք նաև հնչել են Բաքվից, արժանի են ամեն հնարավոր աջակցության։ Հուսով ենք, որ հայաստանյան մեր ընկերները նույնպես կպատասխանեն փոխադարձությամբ», – ասել է Լավրովը։
Նմանատիպ հոդվածներ
Խմորումներՙ Սոցապ նախարարությունում. ով կդառնա նախարար
Gohar Vardanyan
256
Ռոբերտ Քոչարյանի գործով երկրորդ դատավորի ինքնաբացարկի որոշումը մերժվել է. Հայկ Ալումյան
Gohar Vardanyan
1 րոպե
292
Եթե Մարուքյանը «համը հանի», Ծառուկյանը բաց տեքստով կխոսի. «Իրատես»
Gohar Vardanyan
1 րոպե
266
Ծանր ամիս, ԱԺ եվրաինտեգրման հանձնաժողովը չի տրվի ԲՀԿ-ին. «քասթինգը» Փաշինյանն է անում
Gohar Vardanyan
252
Ավելին Քաղաքականություն բաժնից
Արա Ֆիդանյանը՝ նոր պաշտոնում
1 րոպե
393
Մեր շուրջը թռչում են հրթիռներ․ շարունակվում է պատերազմը․ Էրդողան
1 րոպե
257
Արաղչին նախազգուշացրել է․ նման քայլերը կարժանանան համապատասխան գնահատականի
1 րոպե
223
ՆԱՏՕ-ն առանց Միացյալ Նահանգների «թղթե վագր» է․ Թրամփ
1 րոպե
135