Հասարակություն
Քաղաքացին երկու երեխաների հետ հրաժարվում է ՀՀ քաղաքացի լինելուց, քայլում է դեպի Վրաստանի
Gohar Vardanyan
382 դիտում
ՀՀ քաղաքացի Սողոմոն Ղազարյանն այսօր՝ հունվարի 16–ին, զանգահարել է «Ա1+» և տեղեկացրել, որ երկու երեխաների հետ Աշտարակի խճուղով քայլում է դեպի Վրաստանի սահման:
«Ես հրաժարվում եմ Հայաստանի Հանրապետության քաղաքացի լինելուց»,- ասաց Ղազարյանը: Դեպի Վրաստանի սահման քայլելը Ղազարյանը պայմանավորում է այն հանգամանքով, որ 4 տարի է, ինչ նպաստ չի ստանում՝ լինելով սոցիալական ծանր պայմաններւմ և ունենալով երկու անչափահաս երեխա:
Ի դեպ երեխաները միակողմանի ծնողազուրկ են. մեկի մայրը մահացել է, իսկ մյուսինը՝ երեխային թողնելով մանկատանը՝ հեռացել է:
Նշենք, որ հունվարի 8-ին Սողոմոն Ղազարյանը, ի նշան բողոքի, նախագահական նստավայրի դիմաց հացադուլ և ջրադուլ էր հայտարարել: Իսկ հունվարի 10-ին գալով կառավարության շենքի դիմաց՝ հանդիպում էր խնդրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
Նրան դիմավորել էր կառավարության քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը և խորհուրդ տվել նամակ գրել վարչապետին՝ գումարի տրամադրման համար: Ղազարյանը նշել էր, որ չի պատրաստվում վերցնել, իր խոսքերով, տրամադրվելիք «աղքատավճարը» և նշել, որ կլքի Հայաստանն իր երկու երեխաների հետ:
Նմանատիպ հոդվածներ
Մարկ Գրիգորյանի դեմ նյութեր են նախապատրաստվում
Gohar Vardanyan
449
ՀՐԱՏԱՊ․ Հայաստանում H1N1-ից «խոզագրիպից» կին է մահացել
Gohar Vardanyan
1,616
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ասյա Խաչատրյանի պատասխանը Ադրբեջանից․հայկական դրոշով կոշիկներ են սրբում
Gohar Vardanyan
1 րոպե
1,225
Հայաստանում գրանցվել է H1N1-ի 60-ի մոտ դեպք. ինչ վտանգներ կան
Gohar Vardanyan
1,161
Ավելին Հասարակություն բաժնից
Լուրերը մեկ տողով. Մետրոյի խնդիր Երևանում և պայթյունավտանգ զարգացումներ աշխարհում
1 րոպե
80
Երկարատև հոսանքազրկում՝ Երևանում և որոշ մարզերում
1 րոպե
304
Հայտնի է՝ ինչպիսի եղանակ է սպասվում ամբողջ մարտ ամսին
1 րոպե
447
Լուրերը մեկ տողով. Եղանակ, գիշերահավասար և պատերազմական զարգացումներ. աշխարհը սպասման մեջ
1 րոպե
114