Քաղաքականություն
Ինչո՞ւ է իշխանությունը ցայտնոտի մեջ «Փաստ»
Gohar Vardanyan
1 րոպե
272 դիտում
«Փաստ» թերթը գրում է. «Հակահեղափոխությունն այլևս պետք է փնտրել իշխանության ներսում, սակայն ոչ թե դավադրությունների, այլ արդյունավետության պակասի տեսքով:
Գլխավոր հակահեղափոխականներն այժմ իշխանությունների կողմից ուշացվող ռեֆորմներն են ու այդ ռեֆորմներին չսպասող ժամանակը: Ընդ որում, ժամանակը սեղմում է նոր իշխանություններին թե՛ դե յուրե, թե՛ դե ֆակտո:
Դե յուրե նոր իշխանությունն ունի կառավարության կառուցվածքային փոփոխությունների օրակարգ, որն անհասկանալիորեն մնում է շղարշված անթափանցիկությամբ: Սակայն սա չարյաց փոքրագույնն է: Առավել ծանրակշիռ է այն ժամանակը, որը տվել է իշխանություններին հասարակությունը:
Անազնիվ կլինի ասել, թե իշխանությունները չեն գիտակցում ժամանակի սղությունը: Գիտակցում են, այլապես չէինք ունենա այն ցայտնոտը, որի ականատեսն ենք, և որը արտացոլվում է կառավարության կառուցվածքային փոփոխությունների տեսքով, երբ անհայտ է, թե երբ ու ինչպես է այդ օրակարգը հաստատվելու, հաստատվելու է, թե ոչ, հաստատվելու է կառավարության կազմը 5 օրում նշանակելու պարտադիր պահանջն իրականացնելուց առաջ, թե հետո: Բայց մեծ հաշվով այս օրակարգն ընդամենն այդ ցայտնոտի երևացող մասն է:
Ցայտնոտը ակներև է նաև այն կադրային որոնումներում, որոնցով հիմա զբաղված են իշխանությունները, արտաքին հարաբերություններում այն սառեցված նախագծերով, որոնց որևէ կերպ նոր շունչ հաղորդելու ազդակներ տեսանելի չեն»: Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ հոդվածներ
Խմորումներՙ Սոցապ նախարարությունում. ով կդառնա նախարար
Gohar Vardanyan
256
Ռոբերտ Քոչարյանի գործով երկրորդ դատավորի ինքնաբացարկի որոշումը մերժվել է. Հայկ Ալումյան
Gohar Vardanyan
1 րոպե
292
Եթե Մարուքյանը «համը հանի», Ծառուկյանը բաց տեքստով կխոսի. «Իրատես»
Gohar Vardanyan
1 րոպե
266
Ծանր ամիս, ԱԺ եվրաինտեգրման հանձնաժողովը չի տրվի ԲՀԿ-ին. «քասթինգը» Փաշինյանն է անում
Gohar Vardanyan
252
Ավելին Քաղաքականություն բաժնից
Արա Ֆիդանյանը՝ նոր պաշտոնում
1 րոպե
454
Մեր շուրջը թռչում են հրթիռներ․ շարունակվում է պատերազմը․ Էրդողան
1 րոպե
302
Արաղչին նախազգուշացրել է․ նման քայլերը կարժանանան համապատասխան գնահատականի
1 րոպե
261
ՆԱՏՕ-ն առանց Միացյալ Նահանգների «թղթե վագր» է․ Թրամփ
1 րոպե
154