Հասարակություն
Զինծառայողը պարալիզացված է. Հովհաննիսյանը վիճակն ախտորոշել է որպես սիմուլյանտություն. Ժ. Ալեքսանյան
Gohar Vardanyan
1 րոպե
374 դիտում
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ազգությամբ եզդի զինծառայող Յուրիկ Բրոյանը անօգնական վիճակում է։ Նա շտապ բուժօգնության կարիք ունի, նրան անհապաղ պետք է տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց, սակայն շարունակում են պահել ռազմական ոստիկանությունում։
Զինվորը պարալիզացված է, չի կարողանում խոսել, գլուխը ցնցվում է։ Հոգեբանորեն խիստ ճնշված է։ Բանակ է զորակոչվել «թույլ մտավոր հետամնացություն ախտորոշմամբ»։ Զորակոչվելուց հետո բռնության է ենթարկվել հրամանատարի կողմից։ Հարուցված է քրեական գործ։ Զինվորը տուժողի կարգավիճակ ունի։
ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, սակայն,(ենթադրվում է նախարարի գիտությամբ), զինվորի վիճակը ախտորոշել է որպես սիմուլյանտություն, նույնիսկ հատուկ հայտարարություն է տարածել, ընդգծելով, որ այսպիսի զինվորները արատավորում են Հայոց բանակի անունը։ Մեկ օր առաջ զինվորին այցելել է մեր փաստաբանը, զինվորի վիճակն այնքան ծանր է եղել, որ ահազանգել է ՄԻՊ արագ արձագանքման խմբին՝ բուժօգնություն տրամադրելու նպատակով։
Յուրիկ Բրոյանին տարել են Մուրացանի հոսպիտալ, ապա Կանազի և դարձյալ վերադարձրել ՌՈ․ Զինվորի կյանքը վտանգված է և նրա հետ մի բան պատահելու դեպքում ողջ պատասխանատվությունը կրում է պաշտպանության նախարարության կոնկրետ պաշտոնատար անձինք, որոնք տեղյակ լինելով զինվորի վիճակի մասին, շարունակում են հալածանքների ենթարկել և միջոցներ չեն ձեռնարկում նրան առողջական վիճակի ուղղությամբ։
Կարծում եմ, որ ՊՆ խոսնակի նման հայտարարությունն ուղղակի ցուցում է զինվորի նկատմամբ այսպիսի վերաբերմունքի»։
Նմանատիպ հոդվածներ
Մարկ Գրիգորյանի դեմ նյութեր են նախապատրաստվում
Gohar Vardanyan
449
ՀՐԱՏԱՊ․ Հայաստանում H1N1-ից «խոզագրիպից» կին է մահացել
Gohar Vardanyan
1,616
Հայաստանում գրանցվել է H1N1-ի 60-ի մոտ դեպք. ինչ վտանգներ կան
Gohar Vardanyan
1,161
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սաշիկ Սարգսյանի տղան ընտիր պայմաններում է.փաստում է եղբայրը
Gohar Vardanyan
1 րոպե
756
Ավելին Հասարակություն բաժնից
Լուրերը մեկ տողով. Մետրոյի խնդիր Երևանում և պայթյունավտանգ զարգացումներ աշխարհում
1 րոպե
80
Երկարատև հոսանքազրկում՝ Երևանում և որոշ մարզերում
1 րոպե
306
Հայտնի է՝ ինչպիսի եղանակ է սպասվում ամբողջ մարտ ամսին
1 րոպե
447
Լուրերը մեկ տողով. Եղանակ, գիշերահավասար և պատերազմական զարգացումներ. աշխարհը սպասման մեջ
1 րոպե
114