Պատահարներ

Երևանում հարձակվել են բժշկական համալսարանի դասախոսի վրա, ծեծել, վնասել նրա մեքենան

Gohar Vardanyan 1 րոպե 359 դիտում
Երևանում հարձակվել են բժշկական համալսարանի դասախոսի վրա, ծեծել, վնասել նրա մեքենան
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունվարի 15-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Նաիրի Զարյան փողոցում Opel Astra մակնիշի ավտոմեքենայի վարորդը անհիմն, առանց պատճառի վիճաբանել է Երևանի բնակիչ, 61-ամյա Աշոտ Գևորգյանի հետ, բռունցքներով մի քանի անգամ հարվածել դեմքին ու մարմնի տարբեր մասերին, իսկ հետո վնասել Ա. Գևորգյանին պատկանող Nissan մակնիշի ավտոմեքենան: Փաստի առթիվ ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Ա. Գևորգյանը Երևանի Հերացու անվան բժշկական համալսարանի դոցենտ է և դասախոս, աշխատում է նաև Նորք-Մարաշ բժշկական կենտրոնում: Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ մեղավորին հայտնաբերելու ուղղությամբ:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250