Քաղաքականություն
Իրավիճակ է փոխվել. Կառավարությունն ամբողջական չի ձևավորվի
Gohar Vardanyan
349 դիտում
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ կառավարությունը օրենսդրությամբ սահմանված ժամկետում ամբողջությամբ չի կազմավորվի: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարել է, թե առաջիկայում կնշանակվի Կառավարության անդամների 2/3-ը միայն: Ու քանի որ «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքը նախատեսում է Կառավարության անդամների առնվազն 2/3-ի նշանակման դեպքում այն համարել կազմավորված, իրավական առումով հարցը համարվելու է լուծված: Եթե հաշվի առնենք փաստը, որ Կառավարության անդամ են համարվում ոչ միայն նախարարները, այլեւ վարչապետն ու երեք փոխվարչապետները՝ ընդհանուր 21 հոգի, նշանակում է՝ պետք է նշանակված լինի առնվազն 14 հոգի: Ենթադրվում է՝ չեն նշանակվի առաջին փոխվարչապետ (այս պաշտոնը նախատեսված է հանել) եւ 6 նախարարներ: Ստեղծված իրավիճակի պատճառը Կառավարության կառուցվածքում նախատեսված փոփոխություններն են: Թեեւ նախարարությունների թվի կրճատման գաղափարի մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր դեռ օգոստոսի 17-ին իր պաշտոնավարման 100 օրվա ելույթում, սակայն օրենսդրական նախագիծը մինչեւ հիմա պատրաստ չէ: Դատելով իրավիճակից` դեռ երկար ժամանակ այդ նախագիծը հազիվ թե պատրաստ լինի: Ի վերջո, օպտիմալացումները բավական ցավոտ են անդրադառնալու հասարակության մի շերտի վրա` ստիպելով շատերին համալրել գործազուրկների բանակը: Բացի այդ, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` նախարարություններից մի քանիսի միացման վերաբերյալ տարընթերցումներ եւ անհամաձայնություններ են եղել եւ անգամ հենց իշխող ուժի ներսում։ Խոսքը հատկապես Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության եւ Գյուղատնտեսության նախարարության միացման գաղափարի մասին է, որը աննպատակահարմար են համարում ոլորտի մասնագետները։ Սփյուռքի նախարարության հարցը եւս վերջնականապես որոշված չէ: Եվ, առհասարակ, լուծարումը դժգոհություններ է առաջացրել, եւ չի բացառվում, որ այդ որոշումը հետաձգվի:
Ավելի մանրամասն՝ օրաթերթի այսօրվա համարում:
Նմանատիպ հոդվածներ
Խմորումներՙ Սոցապ նախարարությունում. ով կդառնա նախարար
Gohar Vardanyan
256
Եթե Մարուքյանը «համը հանի», Ծառուկյանը բաց տեքստով կխոսի. «Իրատես»
Gohar Vardanyan
1 րոպե
266
Ռոբերտ Քոչարյանի գործով երկրորդ դատավորի ինքնաբացարկի որոշումը մերժվել է. Հայկ Ալումյան
Gohar Vardanyan
1 րոպե
292
Ծանր ամիս, ԱԺ եվրաինտեգրման հանձնաժողովը չի տրվի ԲՀԿ-ին. «քասթինգը» Փաշինյանն է անում
Gohar Vardanyan
252
Ավելին Քաղաքականություն բաժնից
Արա Ֆիդանյանը՝ նոր պաշտոնում
1 րոպե
457
Մեր շուրջը թռչում են հրթիռներ․ շարունակվում է պատերազմը․ Էրդողան
1 րոպե
305
Արաղչին նախազգուշացրել է․ նման քայլերը կարժանանան համապատասխան գնահատականի
1 րոպե
261
ՆԱՏՕ-ն առանց Միացյալ Նահանգների «թղթե վագր» է․ Թրամփ
1 րոպե
155