Հասարակություն
Տիկնիկայինի աշխատակիցները դժգոհ են թատրոնի տնօրենից. դատի են տալու
Gohar Vardanyan
1 րոպե
424 դիտում
Երևանի պետական տիկնիկային թատրոնի որոշ աշխատակիցներ բողոքում են, որ թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը չարաշահում է իր պաշտոնեական դիրքը, և իրենք բացի իրենց աշխատանքից կատարում են նաև հաստիքի հետ կապ չունեցող այլ աշխատանքներ, գրում է News.am-ը:
Աշխատակիցները նշում են, որ տնօրենի հետ խնդիրներ ունեն դեռ վաղուց, պարզապես այսքան ժամանակ չեն բարձրաձայնել: Նրանց պնդմամբ՝ Բաբայանը թատրոնում աշխատող բանվորներին ու մեքենավարներին հանձնարարում է հավելյալ աշխատանք կատարել ու դրա դիմաց չի վարձատրում:
Լրատվամիջոցի հետ զրույցում Ռուբեն Բաբայանը հերքեց իր հասցեին հնչեցված մեղադրանքները, վստահեցնելով, որ երբեք ոչ ոքի չի շահագործել:
«Ինչ աշխատանք էլ որ իրականացրել են աշխատողները, դրա դիմաց ստացել են համապատասխան գումար: Չեմ հասկանում, թե ինչ են ուզում: Ես հանձնարարում եմ անել այն, ինչի իրավունքն ունեմ ըստ պայմանագրի, որտեղ պարզ նշված է, որ աշխատակիցները պարտավոր են կատարել տնօրենի հանձնարարությունները»,– ասաց նա։
Շարունակությունըՙ սկզբնաղբյուր կայքում:
Նմանատիպ հոդվածներ
Մարկ Գրիգորյանի դեմ նյութեր են նախապատրաստվում
Gohar Vardanyan
449
ՀՐԱՏԱՊ․ Հայաստանում H1N1-ից «խոզագրիպից» կին է մահացել
Gohar Vardanyan
1,616
Արտագաղթի նոր, մեծ ալիքՙ գարնանը
Gohar Vardanyan
849
Կարմրուկի բռնկումՙ Վրաստանում
Gohar Vardanyan
703
Ավելին Հասարակություն բաժնից
Լուրերը մեկ տողով. Մետրոյի խնդիր Երևանում և պայթյունավտանգ զարգացումներ աշխարհում
1 րոպե
79
Երկարատև հոսանքազրկում՝ Երևանում և որոշ մարզերում
1 րոպե
301
Հայտնի է՝ ինչպիսի եղանակ է սպասվում ամբողջ մարտ ամսին
1 րոպե
445
Լուրերը մեկ տողով. Եղանակ, գիշերահավասար և պատերազմական զարգացումներ. աշխարհը սպասման մեջ
1 րոպե
113