Հասարակություն
Տնային կենդանիների համար 5000 դրամ տուրք չի գանձվի
Gohar Vardanyan
1 րոպե
680 դիտում
Երևանի քաղաքապետարանի Տեղեկատվության վարչության պետ Հովսեփ Կուբատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Երևան համայնքում տնային կենդանիներ պահելու տուրքը սահմանվում է՝ համաձայն «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» ՀՀ օրենքի: Դրա համապատասխան դրույթը ուժի մեջ է մտել 2016-ի դեկտեմբերին, իսկ մինչ այդ այլ խմբագրմամբ քաղաքներում կենդանի պահելու համար տույք նախատեսող օրենքը գործել է էլի մի 5 տարի: Այսինքն, մոտ ապագայում կլրանա 10 տարին, ինչ Երևան քաղաքում տնային կենդանի պահելու համար տեղական տուրք է սահմանվում, և առնվազն 3 տարի, որ այդ տուրքը կազմում է 5000 դրամ:
Յուրաքանչյուր տարվա վերջ Ավագանին սահմանում է տեղական տուրքերի դրույքաչափերը: Որոշ դեպքերում դրանք մնում են նույնը, որոշ դեպքերում՝ փոփոխվում են կամ վերացվում: Այս տուրքը վերջին առնվազն երեք տարին չի փոփոխվել: Սա ավագանու կողմից չէր կարող վերացվել, քանի որ տուրքի պահանջը բխում է օրենքից: Տուրքը վերացնելը կամ վերանայելը հնարավոր կլինի օրենքի փոփոխության դեպքում -> ԱԺ :
Ամեն դեպքում, փաստացի, տուրքի հավաքագրումը չի իրականացվում՝ գործուն մեխանիզմների անկատարության պատճառով: Քաղաքապետարանը այս պահին մշակում է Երևանում կենդանիների, այդ թվում՝ տնային կենդանիների հետ, այսպես ասած համակեցությունը կարգավորող համապարփակ ծրագիր: Այ դա կլինի գործող քաղաքային իշխանության մոտեցման արտացոլումը, եւ դրա պլյուսներն ու մինուսները արդարեւ կարելի կլինի վերագրել քաղաքապետարանին:
Մի քանի ուղարկված ծանուցումներն էլ ինչ որ սխալի արդյունք են։ Այդ ծանուցումները եղել են բառացիորեն մի քանի հատ և այլևս չեն ուղարկվում և չեն ուղարկվելու»։
Նմանատիպ հոդվածներ
Մարկ Գրիգորյանի դեմ նյութեր են նախապատրաստվում
Gohar Vardanyan
449
ՀՐԱՏԱՊ․ Հայաստանում H1N1-ից «խոզագրիպից» կին է մահացել
Gohar Vardanyan
1,616
Արտագաղթի նոր, մեծ ալիքՙ գարնանը
Gohar Vardanyan
849
Կարմրուկի բռնկումՙ Վրաստանում
Gohar Vardanyan
703
Ավելին Հասարակություն բաժնից
Լուրերը մեկ տողով. Մետրոյի խնդիր Երևանում և պայթյունավտանգ զարգացումներ աշխարհում
1 րոպե
83
Երկարատև հոսանքազրկում՝ Երևանում և որոշ մարզերում
1 րոպե
315
Հայտնի է՝ ինչպիսի եղանակ է սպասվում ամբողջ մարտ ամսին
1 րոպե
453
Լուրերը մեկ տողով. Եղանակ, գիշերահավասար և պատերազմական զարգացումներ. աշխարհը սպասման մեջ
1 րոպե
115