Հասարակություն
Վալերիյ Օսիպյանը հանդիպել է տաքսի ծառայությունների ղեկավարների հետ
Gohar Vardanyan
558 դիտում
Հունվարի 18-ին ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն ընդունեց տաքսի ծառայությունների ղեկավարների, անհատ տաքսիստների, փոխադրամիջոցների միության, հասարակական կազմակերպությունների և մեքենաներ ներկրող ընկերությունների ներկայացուցիչների։
Նրանք իրենց հուզող հարցերը ներկայացրին ոստիկանության պետին, որոնք հիմնականում վերաբերում էին տաքսիների կայանատեղիներին, մեքենաների ներմուծմանն ու մաքսազերծմանը, օնլայն տաքսի ընկերություններին, տաքսիների ապահովագրությանը։ Նաև եղան առաջարկներ՝ կապված Երևանի տրանսպորտային խնդրի լուծման, խցանումների բացառման, նաև հայրենական մեքենաշինության հետ։
Բարձրացված այն հարցերին, որոնք ոստիկանության իրավասության տակ են, ոստիկանության պետը պատասխանեց և տեղում հանձնարարեց իրավասու ծառայությունների ղեկավարներին կարճ ժամանակում լուծումներ տալ։ Իսկ ոստիկանության իրավասությունից դուրս գտնվող խնդիրներին Վալերիյ Օսիպյանը ուղորդեց դիմել հասցեատերերին։
Հնչած որոշ հարցադրումներ էլ ոստիկանության պետն անձամբ կներկայացնի պատկան մարմիններին։
Նմանատիպ հոդվածներ
Մարկ Գրիգորյանի դեմ նյութեր են նախապատրաստվում
Gohar Vardanyan
449
Փաշինյանն ընթերցում է Սիլվա Կապուտիկյանի «Հայոց աշխարհ» բանաստեղծությունը
Gohar Vardanyan
1 րոպե
601
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Զինամթերքի նոր պահեստներ են կառուցվել
Gohar Vardanyan
1 րոպե
528
«Լավ հասկանում ենք դպրոց և մանկապարտեզ փակելու պահը, բայց հիմա դրա կարիքը չկա»․ Արսեն Թորոսյան
Gohar Vardanyan
1 րոպե
507
Ավելին Հասարակություն բաժնից
Լուրերը մեկ տողով. Մետրոյի խնդիր Երևանում և պայթյունավտանգ զարգացումներ աշխարհում
1 րոպե
78
Երկարատև հոսանքազրկում՝ Երևանում և որոշ մարզերում
1 րոպե
298
Հայտնի է՝ ինչպիսի եղանակ է սպասվում ամբողջ մարտ ամսին
1 րոպե
444
Լուրերը մեկ տողով. Եղանակ, գիշերահավասար և պատերազմական զարգացումներ. աշխարհը սպասման մեջ
1 րոպե
113