Հասարակություն
Ջրաչափերի տեղադրման պահանջները չկատարողների համար ավելի մեծ պատժամիջոց կլինի. Ժողովուրդ
Gohar Vardanyan
1 րոպե
458 դիտում
ՀՀ բնապահպանության նախարարությունը նախատեսում է բարձրացնել ջրառի կետում ջրաչափերի տեղադրման պահանջները չկատարելու համար սահմանված պատժամիջոցի չափը: Ըստ ԲՆ ուսումասիրությունների` բազմաթիվ ջրօգտագործողներ չունեն ջրաչափեր, հոսքաչափեր, ինչը հակասում է ջրօգտագործման թույլտվությամբ սահմանված պահանջներին եւ հանգեցնում է ջրօգտագործման ծավալներից ավել օգտագործմանը: Նշենք, որ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքով տուգանք է սահմանված. առանց թույլտվության ջրօգտագործում իրականացնելու դեպքում քաղաքացիները կարող են տուգանվել սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով, այսինքն՝ 150 հազար դրամ: Իսկ պաշտոնատար անձինք`սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով՝ 300 հազար դրամ: Մյուս կողմից, եթե ջրօգտագործման թույլտվության պահանջները չեն կատարվել, ապա այս դեպքում քաղաքացիների նկատմամբ կկիրառվի սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով պատժամիջոցը: Բայց ԲՆ-ն համարում է, որ պատժամիջոցի չափերը բավականին ցածր են պատճառած վնասի համեմատ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Բնապահպանության նախարարությունը նախատեսում է փոփոխության ենթարկել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 632-րդ հոդվածը` համամասնորեն ավելացնելով պատժամիջոցների չափերը: Ի դեպ, ջրաչափերի, հոսքաչափերի գները տատանվում են 1-1.5 մլն դրամի սահմաններում: Եւ ԲՆ-ն առաջարկում է ջրաչափերի չտեղադրելու համար առաջարկվող պատժամիջոցի չափը հավասարեցնել ջրաչափերի գներին, որպեսզի ջրօգտագործողը տնտեսապես շահագրգռված լինի տեղադրել այն:
Մանրամասներըՙ օրաթերթի հերթական համարում:
Նմանատիպ հոդվածներ
Մարկ Գրիգորյանի դեմ նյութեր են նախապատրաստվում
Gohar Vardanyan
449
ՀՐԱՏԱՊ․ Հայաստանում H1N1-ից «խոզագրիպից» կին է մահացել
Gohar Vardanyan
1,616
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պարոն Փաշինյան մեզ խոսք էիք տվել, որ մենաշնորհներն վերացնլու եք․ առևտրականները սահմանին են մնացել
Gohar Vardanyan
1,202
5 մլրդ դրամի գույք. ի՞նչ է առաջարկում Մանվել Գրիգոյանը նվիրատվության համար
Gohar Vardanyan
809
Ավելին Հասարակություն բաժնից
Լուրերը մեկ տողով. Մետրոյի խնդիր Երևանում և պայթյունավտանգ զարգացումներ աշխարհում
1 րոպե
80
Երկարատև հոսանքազրկում՝ Երևանում և որոշ մարզերում
1 րոպե
304
Հայտնի է՝ ինչպիսի եղանակ է սպասվում ամբողջ մարտ ամսին
1 րոպե
447
Լուրերը մեկ տողով. Եղանակ, գիշերահավասար և պատերազմական զարգացումներ. աշխարհը սպասման մեջ
1 րոպե
114