Հասարակություն
Երևան համայնքը կդառնա քաղաքի սանմաքրմամբ զբաղվող օպերատորներից մեկը
Gohar Vardanyan
471 դիտում
Մայրաքաղաքի ձնամաքրման աշխատանքները պատշաճ կազմակերպելու համար Երևանի քաղաքապետարանը 9 նոր հատուկ տեխնիկա է ձեռք բերել: Մրցույթում հաղթող է ճանաչվել ռուսաստանյան «ԿամԱԶ» ընկերությունը: Նոր գույքի հնարավորություններին անձամբ է ծանոթացել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:
Ձնամաքրումից բացի, դրանք նաև աղ ու ավազ ցանելու համար են նախատեսված: Տարվա տաք եղանակներին էլ կարող են ծառայել որպես ջրցան մեքենաներ՝ ապահովելով երևանյան փողոցների մաքրությունը:
Մայրաքաղաքի սանիտարական մաքրմամբ զբաղվող «Սանիթեք» ընկերությունը վերջին ժամանակահատվածում տարբեր պատճառներով բավարար չի իրականացնում իր գործառույթները, որոնցից մեկն էլ մեքենաների անսարք լինելն է:
«Սա սկիզբն է և փոքր մասն է այն տեխնիկայի, որը ձեռք ենք բերելու: Առաջիկայում համայնքը կունենա նաև աղբահանության համար նախատեսված իր տեխնիկան: Հետագայում կլինի երկու կամ երեք օպերատոր, հաշվի առնելով նաև միջազգային փորձը, դրանցից մեկը նաև կարող է լինել հենց Երևան համայնքը: Բանակցություններն արդեն ընթանում են, որոնց արդյունքում տարվա ընթացքում համայնքը ևս կդառնա օպերատոր»,- նշել է Հայկ Մարությանը:
Նմանատիպ հոդվածներ
Մարկ Գրիգորյանի դեմ նյութեր են նախապատրաստվում
Gohar Vardanyan
449
ՀՐԱՏԱՊ․ Հայաստանում H1N1-ից «խոզագրիպից» կին է մահացել
Gohar Vardanyan
1,616
Մեքենայով մինչև 12 տարեկան երեխա տեղափոխելիս քարսիթների օգտագործումը պարտադիր է. նախագիծ
Gohar Vardanyan
1 րոպե
2,229
Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ն զգուշացրել է շտապօգնությանը՝ իրենց մոտ հիվանդ չտանել
Gohar Vardanyan
1,614
Ավելին Հասարակություն բաժնից
Լուրերը մեկ տողով. Մետրոյի խնդիր Երևանում և պայթյունավտանգ զարգացումներ աշխարհում
1 րոպե
79
Երկարատև հոսանքազրկում՝ Երևանում և որոշ մարզերում
1 րոպե
301
Հայտնի է՝ ինչպիսի եղանակ է սպասվում ամբողջ մարտ ամսին
1 րոպե
444
Լուրերը մեկ տողով. Եղանակ, գիշերահավասար և պատերազմական զարգացումներ. աշխարհը սպասման մեջ
1 րոպե
113