Հասարակություն

ՍԴ դատավորին զանգահարած մարդը մահացել է. Արմեն Գևորգյանի մեղադրանքի հիմքում ապացույց չկա

Gohar Vardanyan 380 դիտում
ՍԴ դատավորին զանգահարած մարդը մահացել է. Արմեն Գևորգյանի մեղադրանքի հիմքում ապացույց չկա
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հունվարի 25-ին ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը կհրապարակի ՀՀ նախկին փոխվարչապետ, անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գևորգյանի խափանման միջոցի հարցով վերաքննիչ բողոքի որոշումը: Միգուցե ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նման վերաքննիչը ևս նրան չկալանավորի: «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների պնդմամբ` առաջին ատյանի դատարանում էլ միջնորդությունը քննելիս պարզվել է, որ Գևորգյանին առաջադրված մեղադրանքի հիմքում չի եղել հստակ ապացույց, որ նա, օրինակ, կաշառք է վերցրել կամ նա խոչընդոտել է արդարադատության իրականացմանը: Ընդամենը մեկ անձի ցուցմունք կա Արմեն Գեւորգյանի դեմ, և այդ անձը հայտնի գործարար Սիլվա Համբարձումյանն է, որն այլ պաշտոնյաների դեմ ևս բողոքներ է ներկայացրել՝ մեղադրելով իրենից կաշառք վերցնելու համար: Նաև ասվել է, որ «Վիքիլիքսի» հրապարակումով մարդ չեն դատում, պետք է լինի ապացույց, որ ՍԴ դատավոր Վալերի Պողոսյանի նկատմամբ Գեւորգյանը ճնշումներ է գործադրել: Ի դեպ, Պողոսյանին զանգահարած անձն էլ, ըստ մեր տեղեկությունների, մահացել է»: Մանրամասներըՙ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250