Այլ
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում մահացել է 44 օր հացադուլի մեջ գտնվող Մհեր Եղիազարյանը
Gohar Vardanyan
1 րոպե
339 դիտում
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում մահացել է «Haynews» լրատվական կայքի պատասխանատու Մհեր Եղիազարյանը։ Նա նաև «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության փոխնախագահն էր։
Ինչպես Aysor-ին հայտնեցին Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից, հունվարի 26-ին՝ ժամը 06։15-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Մհեր Եղիազարյանի (ծնված 1968թ․, մեղադրվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հ․ 2-րդ և 3-րդ մասերով, 38-34-312 հ․ 2-րդ և 3-րդ մասերով), ինքնազգացողության կտրուկ վատթարացման կապակցությամբ հրավիրվել է շտապօգնություն, որի կողմից ժամը 06։35-ի սահմաններում արձանագրվել է կալանավորված անձի կենսաբանական մահը։
Փաստի կապակցությամբ կատարվում է նախաքննություն, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
Հիշեցնենք, որ Մհեր Եղիազարյանը 2018 թվականի դեկտեմբերի 5-ից հացադուլ էր հայտարարել։
Հիշեցնենք նաև, որ Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ավելի վաղ բացահայտվել էր կաշառք տալու պատրվակով, առանձնապես խոշոր չափերի խարդախության դեպք:
Մասնավորապես` պարզվել էր, որ «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության փոխնախագահ, «Haynews.am» լրատվական կայքի պատասխանատու Մհեր Եղիազարյանը, խաբեությամբ ուրիշի գույքի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, 2014թ. փետրվարից մինչև 2018թ. հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում, անձամբ, կամ միջնորդների միջոցով, չարաշահելով ՀՀ մի շարք քաղաքացիների, այդ թվում առանձին զինծառայողների վստահությունը, ծառայության կամ աշխատանքի տեղավորելու, ծառայողական առաջխաղացման, կամ այլ տարաբնույթ հարցեր լուծելու համար, կաշառք տալու պատրվակով նրանցից պահանջել, ստացել և առանց որևէ գործողություն կատարելու խարդախությամբ հափշտակել է 180 հազար դրամից մինչև առանձնապես խոշոր չափերի հասնող՝ 10 հազար դոլարին համարժեք 4 մլն 775 հազար ՀՀ դրամ:
Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել էր քրեական գործ, ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 34-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։
Նմանատիպ հոդվածներ
Պարգևատրումները վերադարձրեք կամ հրաժարական տվեք. Հրապարակ
Gohar Vardanyan
4,580
Խոշոր ու ողբերգական ավտովթար Երևանում. կան զոհեր ու վիրավորներ
Gohar Vardanyan
1 րոպե
2,698
Կարագանդայում սպանության գործով կասկածվող ադրբեջանցին ցուցմունք է տվել. ո՞վ է սպանել ղազախին
Gohar Vardanyan
1 րոպե
1,112
Ծեծկռտուք Երեւանի դպրոցներից մեկում. վնասվածք աչքի ու ողնաշարի շրջանում
Gohar Vardanyan
650
Ավելին Այլ բաժնից
Լուրերը մեկ տողով. ԱՄՆ-ն, Իսրայելը և Իրանը՝ ուղիղ բախման եզրին․ 0% գյուղվարկեր՝ ՀՀ-ում
1 րոպե
167
Լուրերը մեկ տողով. Քաղաքական կրքերից մինչև պատերազմ․ ինչ զարգացումներ են տեղի ունենում
1 րոպե
209
Լուրերը մեկ տողով. Երևան-Բրյուսել կապերի ակտիվացում, միջազգային ճգնաժամեր, Հայաստանը երջանիկ երկրների ցանկում
1 րոպե
214
Լուրերը մեկ տողով. Ծեծված երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է, ԵՄ աջակցություն, ձերբակալությունների ալիք Իրանում
1 րոպե
240