Պատահարներ
ԼՈՒՍԱՆԿԱՐ. Բախվել են հիվանդին հիվանդանոց տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան և BMW-ն. կա 4 վիրավոր
Gohar Vardanyan
1 րոպե
797 դիտում
Այսօրՙ հունվարի 30-ի գիշերը, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոնլրագրող Գագիկ Շամշյանը, Կոմիտաս պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել են BMW մակնիշի 01 DP 505 համարանիշի և Երևանի 1-03 շտապօգնության հաշվեկշռում գրանցված 1-03 շտապօգնության ավտոմեքենան:
Վթարի հետևանքով շտապօգնության ավտոմեքենան կողաշրջվել է, ինչի հետևանքով էլ շտապօգնության վարորդը, բժիշկը, բժշկուհին, և հիվանդը, ում հիվանդանոց տեղափոխելիս են եղել, քաղաքացիների և օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար-ծառայության թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենայից և վիրավորները մի քանի այլ շտապօգնության մեքենաներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 5-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ: Դեպքի վայր են ժամանել Երևանի շտապօգնության գլխավոր տնօրեն Թագույի Ստեփանյանն ու տնօրենի տեղակալ Վահե Միրիջանյանը:
Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:
Նմանատիպ հոդվածներ
Տեսախցիկը արձանագրել է, թե որտեղ է եղել Ծառուկյանի տղան ռեստորանում տեղի ունեցած սպանության ժամանակ
Gohar Vardanyan
3,765
Աբովյանում կրակոցների գործով ձերբակալվածը Շշի Մելոյի որդին է, տուժածներից 2-ը՝ ազգականները
Gohar Vardanyan
1,317
Կողոպուտ Երևանում. «Հայփոստ»-ի 39 մասնաճյուղից հափշտակել խոշոր չափի գումար
Gohar Vardanyan
1 րոպե
1,089
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ.Ջերմուկում առատ ձյան պատճառով մեքենաներ են վնասվել
Gohar Vardanyan
735
Ավելին Պատահարներ բաժնից
Մայրը հարվածներ է հասցրել 3-ամյա երեխային, մահճակալից գցել հատակին և քարշ տվել․ ՔԿ-ն արձագանքել է
1 րոպե
731
Ընդեղ երեխա չկա, երեխայի թևերը ջարդած, ոտքերը ջարդած․ 1 ամյա երեխայի տատիկը նոր մանրամասներ է պատմում
1 րոպե
2,774
Ողբերգական ավտովթար՝ Սիսիան-Գորիս ճանապարհին․ կան զոհեր և վիրավորներ
1 րոպե
1,501
Լուրերը մեկ տողով. ՍԴ թեկնածու, ԱԷԿ, բռնության դեպք և պատերազմական հռետորաբանություն
1 րոպե
355