Պատահարներ
Տեսախցիկը արձանագրել է, թե որտեղ է եղել Ծառուկյանի տղան ռեստորանում տեղի ունեցած սպանության ժամանակ
Gohar Vardanyan
3,765 դիտում
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Կոտայքի մարզում հունվարի 29-ին տեղի ունեցած աղմկահարույց սպանության փաստով հարուցված քրեական գործի շրջանակում ոստիանություն և քննչական բաժիններ են հրավիրվել նաև այն անձինք, ովքեր դեպքի օրը առնչություն են ունեցել այդ թվում՝ հեռախոսային, գործով անցնող բոլոր վիրավորների, մահացածի, կասկածյալների հետ, և բացատրություններ են տվել թե՛ ոստիկաններին, թե՛ քննիչներին, թե այդ օրը, ինչպես նաև միջադեպի ժամանակ որտեղ են եղել նրանք: 2 տասնյակից ավելի հրավիրվածների մեջ է եղել նաև Ազգային ժողովի պատգամավոր, Հայաստանի Օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի որդին՝ Նվեր Ծառուկյանը:
Արդեն հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչությունում Ն. Ծառուկյանը հայտնել է, թե միջադեպի օրը և միջադեպի ժամանակ որտեղ է եղել:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ն. Ծառուկյանը եղել է Ծաղկաձորում՝ իրեն պատկանող ավտոմեքենայով: Իրավապահները Ն. Ծառուկյանի հայտնած տեղեկությունը պարզելու նպատակով այցելել են Ծաղկաձոր և նրա մատնանշած վայրի հասցեում ստուգել են տեսախցիկները, որտեղ արձանագրվել է, որ նրա հայտնած տեղեկությունները համապատասխանում են իրականությանը: Տեսախցիկները ֆիքսել են նրա մուտքը և ելքը նշված վայրում, ինչից հետո հերքվել են այն տեղեկությունները, որ Ն. Ծառուկյանը միջադեպի օրը և միջադեպի ժամանակ եղել է «Շշի Մելոյին» պատկանող «Պարտեզ» ռեստորանային համալիրում:
Նմանատիպ հոդվածներ
Աբովյանում ընտանիքի անդամներից 2-ին գտել են մահացած. կա 2 տուժած
Gohar Vardanyan
1,192
Թալանել են Նոր Նորքի «Նոր Զովք» սուպերմարկետը՝ տանելով ավելի քան միլիոն դրամ
Gohar Vardanyan
1,173
ԼՈՒՍԱՆԿԱՐ. Բախվել են հիվանդին հիվանդանոց տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան և BMW-ն. կա 4 վիրավոր
Gohar Vardanyan
1 րոպե
796
ՏԵՍԱՆՅՈՒԹ.«Պարտեզ»-ի մոտ տեղի ունեցած միջադեպի գործով ևս երեք անձ կձերբակալվի
Gohar Vardanyan
1 րոպե
722
Ավելին Պատահարներ բաժնից
Մայրը հարվածներ է հասցրել 3-ամյա երեխային, մահճակալից գցել հատակին և քարշ տվել․ ՔԿ-ն արձագանքել է
1 րոպե
731
Ընդեղ երեխա չկա, երեխայի թևերը ջարդած, ոտքերը ջարդած․ 1 ամյա երեխայի տատիկը նոր մանրամասներ է պատմում
1 րոպե
2,770
Ողբերգական ավտովթար՝ Սիսիան-Գորիս ճանապարհին․ կան զոհեր և վիրավորներ
1 րոպե
1,501
Լուրերը մեկ տողով. ՍԴ թեկնածու, ԱԷԿ, բռնության դեպք և պատերազմական հռետորաբանություն
1 րոպե
355