Պատահարներ
«Պարտեզ» ռեստորանում կրակոցների գործով երկու ձերբակալված կա
Gohar Vardanyan
1 րոպե
502 դիտում
ՀՀ Քննչական կոմիտեից հատնում են, որ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով իրականացվում են մեծածավալ քննչական գործողություններ՝ 2019 թվականի հունվարի 29-ին` ժամը 01-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Արզնի խճուղում գործող «Պարտեզ» ռեստորանային համալիրի մոտ տեղի ունեցած զինված միջադեպի մասնակիցների ամբողջ շրջանակը պարզելու, գործողություններն անհատականացնելու եւ քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հունվարի 29-ին «Պարտեզ» ռեստորանային համալիրի մոտ տեղի է ունեցել վիճաբանություն, ինչը վերածվել է զինված միջադեպի, որի ժամանակ օգտագործվել է տարբեր տեսակի հրազեն։ Արձակված կրակոցների հետևանքով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ է ստացել Աբովյանի քաղաքի բնակիչ Արտաշես Գևորգյանը՝ ծնված 1989թ., ևս 7 անձ՝ ստացել տարբեր աստիճանի վնասվածքներ։
Ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների եւ օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել՝ վիճաբանության մի շարք մասնակիցների, շարժառիթի վերաբերյալ։ Քրեական գործով ձերբակալվել է երկու անձ, որոնցից մեկը՝ խմբի կազմում խուլիգանություն կատարելու, իսկ մյուսը՝ սպանության փորձ եւ զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու կասկածանքով:
Նախաքննության ընթացքում դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել և առգրավվել են տարբեր տեսակի և տրամաչափի պարկուճներ, կատարվել երկու տասնյակից ավելի խուզարկություններ։ Քրեական գործով էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ պարզելու համար նշանակվել են դատաբժշկական, դատաձգաբանական, դատահետքաբանական, դատագենետիկական և բազմաթիվ այլ փորձաքննություններ, հարցաքննվել մի քանի տասնյակ անձ, կատարվել բազմաթիվ առգրավումներ:
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռք բերված ապացույցների հիման վրա կայացվող դատավարական որոշումների մասին կտեղեկացնենք պարբերաբար։
Նմանատիպ հոդվածներ
Տեսախցիկը արձանագրել է, թե որտեղ է եղել Ծառուկյանի տղան ռեստորանում տեղի ունեցած սպանության ժամանակ
Gohar Vardanyan
3,764
Աբովյանում կրակոցների գործով ձերբակալվածը Շշի Մելոյի որդին է, տուժածներից 2-ը՝ ազգականները
Gohar Vardanyan
1,317
Թալանել են Նոր Նորքի «Նոր Զովք» սուպերմարկետը՝ տանելով ավելի քան միլիոն դրամ
Gohar Vardanyan
1,173
Կողոպուտ Երևանում. «Հայփոստ»-ի 39 մասնաճյուղից հափշտակել խոշոր չափի գումար
Gohar Vardanyan
1 րոպե
1,089
Ավելին Պատահարներ բաժնից
Մայրը հարվածներ է հասցրել 3-ամյա երեխային, մահճակալից գցել հատակին և քարշ տվել․ ՔԿ-ն արձագանքել է
1 րոպե
729
Ընդեղ երեխա չկա, երեխայի թևերը ջարդած, ոտքերը ջարդած․ 1 ամյա երեխայի տատիկը նոր մանրամասներ է պատմում
1 րոպե
2,766
Ողբերգական ավտովթար՝ Սիսիան-Գորիս ճանապարհին․ կան զոհեր և վիրավորներ
1 րոպե
1,500
Լուրերը մեկ տողով. ՍԴ թեկնածու, ԱԷԿ, բռնության դեպք և պատերազմական հռետորաբանություն
1 րոպե
355