Այլ

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Gohar Vardanyan 1 րոպե 334 դիտում
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ Վարդենյաց լեռնանցքը փակ է: Դժվարանցանել է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Սոթք-Քարվաճառ, Գյումրի - Սպիտակ, Աշոցքի, Ամասիայի տարածաշրջանների և Սյունիքի, Արագածոտնի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Երևան քաղաքում, Վարդենյաց լեռնանացքում, Դիլիջանի ոլորաններում, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին, Արարատի, Արագածոտնի, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերում, Տավուշի մարզի Դիլիջան, Սյունիքի մարզի Սիսիան և Լոռու մարզի Վանաձոր քաղաքներում տեղում է ձյուն: Վարդենյաց լեռնանացքում և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին բուք է: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Լարսի մասին Վրաստանից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: Ռուսական կողմում կան կուտակված բեռնատարներ: Տեսանյութն Ավրորա Մեդիային տրամադրել է ունկնդիրներից՝ Ներսեսը:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Այլ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250